Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


Ընդդիմությունն ապահովում է իշխանությունների օրինական վերարտադրությունը

INTERVIEW

Մեր հյուրն է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը.

– Երեկ պաշտոնապես հայտարարվեց ընդդիմադիր առաջին դաշինքի ձևավորման մասին: Ըստ Ձեզ, ընդհանուր առմամբ, ընդդիմադիր հատվածն այսօր ի՞նչ շանսեր ունի: Ի՞նչ վիճակում է:

– Ճիշտն ասած, ես չեմ հավատում Հայաստանում ազատ և արդար ընտրությունների հնարավորությանը: Իսկ երբ ընտրությունների ինստիտուտը չի գործում, ոչ իշխանական ուժերի մասնակցությունն ընտրություններին ինձ համար անհասկանալի է: Եթե խնդիրը որոշ քանակությամբ մանդատ ստանալն է, ինչն իշխանության ծրագրերի մեջ է մտնում, քանի որ ֆորմալ առումով Ազգային ժողովում պետք է ընդդիմություն լինի, ապա դա մի խոսակցություն է: Բայց թե այդ մի քանի մանդատ ունենալը մեր հանրային խնդիրների հետ ի՞նչ կապ ունի, ես չգիտեմ:

– Բայց ՀՀԿ վերջին համագումարում նախագահը հայտարարեց, որ իրենք հանձնառու են ազատ, արդար ընտրություններ կազմակերպել:

– Ես հավատում եմ Սերժ Սարգսյանին, բայց հարցը հետևյալն է` արդար ո՞ւմ համար: Եթե արդար է ՀՀԿ–ի համար, դա մի խոսակցություն է, եթե արդար է հանրության համար՝ այլ խոսակցություն է: Երկու տարի առաջ ՀՀԿ–ի գործադիր մարմնի փակ ժողովից հետո Էդ. Շարմազանովը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, ըստ որի` առաջիկա առնվազն 10 տարում իշխանության համար պայքարն ընթանալու է ՀՀԿ–ում, և ով ուզում է մուտք գործել իշխանություն, ապա այդ դուռը գտնվում է Մելիք–Ադամյան փողոցում: Դա, ըստ էության, հայտարարություն է իշխանության բռնազավթման մասին: Իրեն ընդդիմադիր համարող կուսակցություններից ոչ ոք այդ հայտարարության առնչությամբ քաղաքական հարց չի բարձրացրել, դատական հայց չի ներկայացրել:

– Վերջերս ԱՄՆ դեսպանատունը հայտարարեց, որ պատրաստ է ֆինանսավորել ԸՕ–ով նախատեսվող ընտրական նոր մեխանիզմների ներդրումը: Եվ մեծ ուշադրությամբ հետևելու է, որպեսզի ընտրությունները կազմակերպվեն ազատ և արդար, օրենքի տառին համաձայն: Սա չի՞ կարող իշխանությունների համար զգաստացնող, սթափեցնող ազդակ լինել:

– Խնդիրը հետևյալն է` փոխվել է Սահմանադրությունը, փոխվել է ԸՕ–ն, ընդունվել է ամենաթողության մասին օրենք, որը կոչվում է «Կուսակցությունների մասին» օրենք, շուտով փոփոխվելու է ԱԺ Կանոնակարգը: Այդ համալիրն ապահովելու է, որպեսզի օրինական և արդար ընտրություններ լինեն` ըստ Սերժ Սարգսյանի: Այսինքն՝ խախտումները լինեն այնպիսին, որպեսզի չստվերեն ընտրությունների օրինականությունը, բայց իշխանությունը չփոխվի: Դրա հնարավորությունը նրանք ունեն, որովհետև արդեգրել են այնպիսի մեխանիզմներ, որ իշխանության փոփոխությունը համարյա անհնարին լինի: Ու այդ ընտրություններից հետո կդիմեն ԱՄՆ–ին և Արևմուտքին, որպեսզի վարկեր ստանան: Եվ այս ամբողջ գործընթացում կարևոր դեր ունեն ոչ իշխանական կուսակցությունները` գործընթացն օրինականացնելու տեսանկյունից:

– Ու դաշինքներն էլ ձևավորվում են այդ տրամաբանությունից ելնելո՞վ:

– Բա ուրիշ ի՞նչ հարց են լուծում: Այս 20 և ավելի տարիների ընթացքում ընդդիմությունը ուրիշ ի՞նչ հարց է լուծել:

– Դե, ըստ իրենց, փորձում են ավելի լավ Հայաստան կառուցել, փոխել երկիրը:

– Իսկ նրանց նախընտրական ծրագրերում նման վերլուծություն, երկիր փոխելու ճանապարհային քարտեզ, փիլիսոփայություն, տնտեսական ծրագրեր, վիճակի պատճառների իրական գնահատում ներկայացրե՞լ են, բացի ընդհանուր ձևակերպումներից` կոռուպցիա և այլ նման բառեր օգտագործելով: Խնդիրն ավելի լուրջ է և ավելի լուրջ վերլուծություն է պահանջում, որից հետո հնարավոր կլինի դուրս գալու ելքեր գտնել: Այնինչ՝ ամենը պոպուլիստական բառեր են, պոպուլիստական ծրագրեր:

Արփի Սահակյան

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future