Վարչապետն առաջարկում է վերանայել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմը
SOCIETYՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մեկ շաբաթվա ընթացքում կառավարությանը կներկայացնի կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմի վերանայման առաջարկություն: Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ նոյեմբերի 3-ին հանձնարարվել էր Արդարադատության նախարարին կազմակերպել հանդիպումներ բոլոր շահագրգիռ կողմերի հետ և ներկայացնել առաջարկություն կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմի վերանայման վերաբերյալ և հետաքրքրվեց, աշխատանքներն ինչ վիճակում են:
«Ըստ էության աշխատանքներն ամփոփվել են, ավարտին են հասցված և մեկ շաբաթ հետո արդեն առաջարկությունը Ձեր հանձնարարականին համահունչ կներկայացվի կառավարություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հովհաննիսյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



