aCLUB քարտի առավելությունները. օգտվեք քաղաքի լավագույն սպասարկման կազմակերպություններից և ստացեք մի շարք արտոնություններ
ECONOMICSaCLUB-ը նոր նախագիծ է, որը Ձեզ տեղեկացնում է սպասարկման ոլորտի լավագույն ընկերությունների նորություններն ու առաջարկները: Այն հնարավորություն է տալիս լինել հատուկ հաճախորդ նախագծի գործընկեր կազմակերպություններում:
aCLUB-ն աշխատում է քաղաքի լավագույն ռեստորանների, սրճարանների և այլ վայրերի հետ, որոնց թիվն օրեցօր աճում է: Տվյալ վայրերում վճարում կատարելիս պարզապես ներկայացրեք Ձեր անվանական aCLUB քարտը, կուտակեք միավորներ և կստանաք SMS հաղորդագրություն ձեր կուտակած միավորների և հաշվեկշռի մասին: Կուտակած միավորները կարող եք օգտագործել մեր գործընկերներ կազմակերպություններում:
Քարտերի կուտակային միավորը կոչվում է ap: Մեկ aP-ը համարժեք է 1 ՀՀ դրամի: aCLUB-ն ունի երկու տեսակի քարտ՝ aCLUB Classic և aCLUB Gold: aCLUB-ի քարտապան կարող եք դառնալ մեր գործընկեր կազմակերպությունների այն հավատարիմ հաճախորդների միջոցով, ովքեր հաճախակի օգտագործում են իրենց aCLUB քարտը: Նրանք կարող են հրավիրել նաև Ձեզ` դառնալու բարձր ճաշակի և կարգավիճակի երաշխիք հանդիսացող aCLUB-ի հաջողակ քարտապան: Մանրամասներին կարող եք ծանոթանալ aclub.am կայքում և հետևելով պաշտոնական ֆեյսբուքյան էջին :
Վերջերս aCLUB-ը կազմակերպել էր «Մեկնաբանի´ր և շահի´ր» մրցույթը: Մրցույթի մասնակիցները պետք է Facebook սոցիալական ցանցում հիմնավորեին՝ ինչո՞ւ հենց իրենք պետք է ստանան Gold քարտ: Հաղթողները որոշվեցին լայքերի քանակություններով: Օրեր առաջ La Petite Provence սրճարանում տեղի ունեցավ մրցույթի ամփոփումը: Առաջին երեք տեղերը զբաղեցրած մասնակիցներն արժանացան aCLUB Gold քարտերի և համապատասխանաբար 50.000, 20.000 և 5.000 aP- երի: Մնացած մասնակիցները նվեր ստացան aCLUB Classic քարտ: Այդ ամենն ուղեկցվեց գեղեցիկ, կենդանի երաժշտությամբ և համեղ ֆուրշետով