11 գաղտնիք, որոնք կօգնեն ձեզ կատարյալ տեսք ունենալ
PHOTOԳաղտնիք չէ, որ կանայք ամեն կերպ փորձում են ավելի գրավիչ ու գեղեցիկ տեսք ունենալ։ Նրանք բազմաթիվ հմտություններ ունեն և կատարելապես օգտագործում են դրանք։
paradise.ru-ն գրում է, որ պատահում են դեպքեր, երբ կանայք սխալ են կողմնորոշվում ու փչացնում են իրենց տեսքը։ Դրանից խուսափելու համար առաջարկում ենք հետևել այս խորհուրդներին։
Առաջին հերթին ճիշտ ընտրեք տոնային կրեմը։ Այն պետք է համապատասխանի ձեր մաշկի գույնին:
Որպեսզի աչքերն ավելի արտահայտիչ լինեն, օգտագործեք հայլայթեր։ Ընդգծեք ձեր աչքերն ու դրանք ավելի պարզ կդառնան։
Ստվերաներկի փոխարեն կարող եք սպիտակ մատիտ օգտագործել։
Ստվերաներկը հերթականությամբ օգտագործեք՝ առաջին հերթին մուգ երանգը, բաց երանգը ներսի անկյունում և հոնքերի տակ, մուգ գույնով ընդգծեք աչքի ներսի անկյունը։
Տարիքով կանանց խորհուրդ է տրվում աչքերի «ստրելկա»-ներն ավելի նուրբ գծել, քանի որ դրանք կարող են ձեր տարիքին 5 տարի ավելացնել։
Թարթչաներկով սկզբում վերևի, հետո միայն ներքևի թարթիչները ներկեք։ Ցերեկային դիմահարդարման համար բավական է 1-2 շերտը։
Չստացված հատվածները կոսմետիկայի մաքրման հեղուկի մեջ թաթախված վրձնով մաքրեք։
Դեմքի անցանկալի մազերը տեսնելու համար դիմափոշի քսեք։
Որպեսզի շրթունքներն ավելի գրավիչ լինեն, հետևյալ կերպ ներկեք։
Շրթունքների վառ make-up։
Նույնիսկ, եթե շրթներկը բաց գույնի է, անպայման մատիտ օգտագործեք, այն ավելի է գեղեցկացնում ձեր դիմահարդարումը։