Պուտինի աշխատանքի հավանության վարկանիշը դեկտեմբերին հասել Է 86 տոկոսի
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքին հավանություն Է տալիս ռուսաստանցիների 86 տոկոսը, ընդ որում քաղաքական գործիչներին վստահության վարկանիշում պետության ղեկավարի ցուցանիշներն աճում են մի քանի շաբաթ անընդմեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Հասարակական կարծիքի ուսո ւմնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) հարցումների տվյալները:
«Նախագահի աշխատանքի հավանության վարկանիշը, վերջին տվյալների համաձայն, կազմում Է 86,0 տոկոս, կառավարության նախագահի աշխատանքինը՝ 60,8 տոկոս, կառավարության աշխատանքինը՝ 62,0 տոկոս»,-ասված Է ուսումնասիրության մեջ:
Հարցումը դեկտեմբերի 10-11-ին անցկացվել Է ՌԴ-ի 130 բնակավայրերում. հարցմանը մասնակցել Է 1,6 հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGO
2
IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSU
3
IDBank and Idram Alongside the “Matemik” NGO
4
AraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic Development
5
Unibank to participate in Leasing Expo 2026 with a special offer



