Թիվ 65 երթուղայինում կանացի դրամապանակ էր գողացել ու թաքցրել գոտկատեղում
SOCIETYՈստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 1 հասցեից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 28-ամյա Լեւոն Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա գոտկատեղից հայտնաբերվել է կանացի դրամապանակ՝ գումարով:
Լեւոն Ա.-ն հայտնել է, որ թիվ 65 միկրոավտոբուսի սրահում գողացել է ուղեւորուհիներից մեկի դրամապանակը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դրամապանակը գողացել է 30-ամյա Մարինա Մ.-ից:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



