Սյունիքի մարզի զարգացման և ներդրումային դաշտի բարելավման նպատակով ստեղծվում է հիմնադրամ
SOCIETYՍյունիքի մարզում զարգացման և ներդրումային բարենպաստ դաշտի ստեղծման համակարգված գործողությունների անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունեց «Սյունիքի մարզի զարգացման և ներդրման» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին որոշում: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ մարզերում տնտեսական ակտիվությանը նպաստելը համարվում է պետության առանցքային խնդիրներ ից, և առավել նպատակահարմար է այն իրականացնել համապատասխան մասնագիտական և ֆինանսական ներուժ ունեցող կառույցի միջոցով:
Հիմնադրամը կիրականացնի բացառապես Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված գործունեություն:
Անդրադառնալով որոշմանը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորեց նախաձեռնությունը և հորդորեց հետևողական լինել՝ հնարավոր համարելով այդ փորձի կիրառումը նաև այլ մարզերում: «Կարծում եմ՝ հետաքրքիր նախաձեռնություն է, պետք է հետևողական լինել, գուցե նման փորձը կարողանանք կիրառել նաև այլ մարզերում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը: