Ադրբեջանի փոխվարչապետը տեղյակ չէ Կասպյան նավթային պլատֆորմում տեղի ունեցած վթարից
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը տեղյակ չէ Կասպյան պլատֆորմում տեղի ունեցած վթարի եւ անհետացած բանվորների մասին։
Ինչպես հայտնում է haqqin.az–ը, փոխվարչապետը եղել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատանը, որտեղ ցավակցություն է հայտնել Ստամբուլի ահաբեկչության կապակցությամբ։ Լրագրողները որոշել են Աբիդ Շարիֆովից իմանալ անհետացած նավթագործների որոնման աշխատանքների ընթացքի մասին։
«Իսկ ե՞րբ է դա տեղի ունեցել։ Ես տեղյակ չեմ»,– ասել է Շարիֆովը զարմացած լրագրողներին։
Նշենք, որ փոխվարչապետը նաեւ համակարգում է արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման հարցերը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



