Հարավային Սուդանում առնվազն 85 մարդ Է զոհվել բենզատարի պայթելու հետեւանքով
INTERNATIONAL NEWSՀարավային Սուդանում առնվազն 85 մարդ Է զոհվել բենզատարի պայթելու հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս ճշտված տվյալները հաղորդել Է Reuters գործակալությունը:
Ըստ նրա տեղեկությունների, միջադեպը տեղի Է ունեցել երկրի մայրաքաղաք Ջուբայում, վիրավորվել Է շուրջ 50 մարդ: Ավտոմեքենան դուրս Է ընկել ճանապարհից, ինչից հետո այն շրջվել Է: Տեղի բնակիչներն սկսել են ճեղքեր բացել ցիստեռնում, որպեսզի դուրս մղեն վառելիքը, ինչը պայթյունի Է հանգեցրել:
Ինչպես իր հերթին հայտարարել Է հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Աթենի Վեկ Աթեքին, տեղի իշխանությունները հաստատել են 85 մարդու զոհվելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



