Արմեն Երիցյանի հոգեհանգստին ներկա են ԱԺ նախագահը, վարչապետը և պաշտոնատար այլ անձինք
SOCIETYՆոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում ընթանում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար, ՀՀ պետական գործիչ Արմեն Երիցյանի հոգեհանգստի արարողությունը: Հոգեհանգստին ներկա են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, քաղաքացիներ:
Արմեն Երիցյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11:30-12:45-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:
Արմեն Երիցյանը մահացել է դեկտեմբերի 13-ին երկարատև ծանր հիվանդությունից հետո` 55 տարեկան հասակում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



