Ապօրինի հարստացումը քրեականացնող օրենսդրական նախաձեռնություն vs օլիգարխիա
POLITICSՀՀ Ազգային ժողովում երեկ քննարկվում էր ապօրինի հարստացումը քրեականացնող օրենսդրական նախաձեռնությունը, որը մի շարք պաշտոնյաներ համարում են արհեստական օրենք:
Թե որքանով է գործելու օրենքը հատկապես միլիոններ ու միլիարդներ դիզած ու դիզող պաշտոնյա–օլիգարխների համար, Past.am-ը նախևառաջ ճշտեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանից:
«Չասենք, որ սա կդառնա ձևական օրենք, քանի որ այդ օրենքից վախենալու են պաշտոնյաները: Օրենքի ընդունումից հետո նրանք ավելի գրագետ կգործեն՝ ճիշտ կձևակերպեն կամ ծախսեր չեն անի»,– ասաց նա՝ հիշելով սովետական ժամանակաշրջանը. «Քանի որ այդ ժամանակ մասնավոր սեփականություն չի եղել, մարդիկ կերել–խմել են, ունեցել են մեկ դաչա, մեկ բնակարան, մեքենա ու վերջ»:
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ այս օրենքը որոշակի ձևով կարող է զսպաշապիկ հանդիսանալ պաշտոնական դիրքը չարաշահողների համար:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ նշեց, որ ինքը դեմ է օրենսդրական նախաձեռնության շուրջ տարատեսակ ու տարաբնույթ խոսակցություններին. «Ես չեմ ընդունում այն խոսակցությունները, որ ասում են՝ սա ձևական օրենք է կամ կիսատ օրենք է: Եթե քաղաքական ուժերն ու հասարակությունն ընդունում են, որ պետք է պայքարել կոռուպցիայի դեմ, ապա այդ պայքարը պետք է լինի և՛ հասարակական կարծիքի, և՛ օրենքի միջոցով: Սա կլինի զսպաշապիկ ապօրինի հարստացման ձգտողների համար»,– ասաց նա՝ հավելելով, որ նշված նախագիծը կլրացնեն այլ օրենքներ, որոնք կկարողանան հասարակության մեջ սերմանել այն, որ ապօրինի հարստացումն այլևս քրեորեն պատժելի է:
Պատգամավորը նշեց նաև. «Այս օրենքին հաջորդում է նաև կանխիկ դրամաշրջանառության հետ կապված օրենքը: Կմշակվեն նաև այլ օրենքներ, կլինի նաև համապատասխան գործիքակազմ, որը կօգնի օրենքի կիրառմանն ու գործելուն»:
Սոսե Չանդոյան
1
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
2
Trust and reach across the globe
3
Ucom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts
4
Choosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App
5
Individuals and businesses, near and far, all welcome



