Yerevan, 16.February.2026,
00
:
00
BREAKING


Նոր սիրավեպ

ANALYSIS
Վերջին շրջանում շատ են տեղեկությունները իսրայելաադրբեջանական մերձեցման վերաբերյալ։ Ուշագրավ էր հատկապես Իսրայելի հատուկ ծառայության՝ Մոսադի ղեկավարի հայտարարությունն առ այն, որ հետայսու Իսրայելը և Ադրբեջանը կհամագործակցեն նաև ազգային անվտանգության հարցերում։ Այս ֆոնին, այլևս պատահականությանը կամ ձևական այցին չենք կարող վերագրել Իսրայելի վարչապետի ուղևորությունը Ադրբեջան։ Բենյամին Նեթանյահուին ուղեկցեցին մոտ երեք տասնյակ պաշտոնյաներ, իսկ այցը կազմակերպվեց ամենաբարձր մակարդակով։ Նրան ընդունեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանի և Իսրայելի համագործակցությունը նոր չէ։ Մենք այն մեր մաշկի վրա զգացել ենք հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, երբ ուղղակիորեն գործարկվեցին իսրայելական արտադրության անօդաչու սարքերը։ Իսկ ռազմական համագործակցություն մինչ այդ էլ կար, պարզապես, ի տարբերություն Ռուսաստանի պարագայի, մենք տեղյակ չենք, թե Ադրբեջանն Իսրայելից ինչ քանակի և ինչ տեսակի զինտեխնիկա է գնում։
 
 
Այս մերձեցումը կարող է ունենալ մի քանի պատճառ, որոնցից թերևս առաջինը Իսրայելի տարածաշրջանային գործոն լինելու հանգամանքն է։ Այն նաև համարվում է ԱՄՆ բանբերը Մերձավոր Արևելքում, և հավանական է, որ այս միջոցով, այդ երկիրը փորձում է անուղղակիորեն ազդել Ադրբեջանի վրա։ Պետք չէ բացառել նաև հենց հրեաների ազգային շահը։ Սա կարող է լինել նաև հակակշիռ քայլ հայ–պարսկական մերձեցմանը։ Ինչպես հայտնի է, տարածաշրջանում, բացի արաբական երկրներից, Իսրայելի ոխերիմ հակառակորդ է համարվում Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Այս թնջուկում, հատկապես, եթե հաշվի ենք առնում հայ–իրանական բարիդրացիական հարաբերությունները, իսկ ադրբեջանաիրանական հարաբերություններում ընդհակառակը՝ կա սառը լարվածություն, հատկապես Հյուսիսային Իրանի էթնիկ կազմի հետ կապված, ապա պատահական չէ, որ Իսրայելը կփորձի շահել այս ամենից։ Այսինքն, տարածաշրջանում նա ուղղակիորեն հակակշռում է ադրբեջանական գործոնն իրանականին։ Իհարկե, ենթատեքստում այն ուղղված կլինի նաև մեր դեմ։ Սակայն կա մի պարագա ևս, որը չենք կարող հաշվի չառնել և որտեղ մենք բավականին մեղավոր ենք։ Դա թուրք–իսրայելյան լարված հարաբերություններն են։ Մեկ անգամ չէ, որ թուրքական կողմը լարված ու սպառնալիք պարունակող հայտարարություններ է արել Իսրայելի հասցեին։ Դա հատկապես դրսևորվում է այն ժամանակ, երբ Թուրքիան հերթական անգամ որոշում է ստանձնել իսլամական աշխարհի առաջնորդի դերը։ Այդ հայտարարությունները երբեմն իրենց մեջ կրում են պատերազմի ուղղակի սպառնալիքի բնույթ։ Իսրայելական պատասխանը չի ուշանում և գրեթե նույնաբովանդակ է։ Ասել կուզե, թուրք–իսրայելյան հարաբերությունները հիմա ամենաջերմ մակարդակում չեն և բնական կլիներ, որ տարածաշրջանային այս հակասություններից մենք կարողանայինք օգտվել և հակազդող գործոնները ծառայեցնել ի շահ մեր պետականության։ Սակայն դրանցից օգտվելու համար պետք է ունենանք լուրջ դիվանագիտական կորպուս և արտաքին քաղաքականություն, որն այս պահին, ցավոք սրտի, չունենք։ Թե ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել Ադրբեջան–Իսրայել այս նոր սիրավեպը, ցույց կտա ժամանակը։ Բայց հարկ է, շատ արագ կողմնորոշվել ստեղծված իրավիճակում և հակազդել այս գործընթացին։
 
Վահրամ Թոքմաջյան
 
IDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program