Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է արդեն 5-րդ անգամ
INTERNATIONAL NEWSՖրանսիայի խորհրդարանը հավանության է արժանացրել երկրում սահմանված արտակարգ դրության ռեժիմը 7 ամսով երկարաձգելու մասին օրինագիծը:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, որոշումը կայացվել է Սենատի քվեարկության արդյունքում: Դեկտեմբերի 14-ին օրինագիծն ստացել էր Ազգային ժողովի (խորհդարանի ստորին պալատ) աջակցությունը: Օրինագծի համաձայն` արտակարգ դրության ռեժիմը կգործի մինչև 2017-ի հուլիսի 15-ը:
Որոշումն ընդունվել է սենատորների 306 կողմ և 28 դեմ ձայներով: Արտակարգ դրության ռեժիմը, որը Ֆրանսիայում սահմանվել էր 2015-ի նոյեմբերի 13-ին մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո, երկարաձգվում է արդեն 5-րդ անգամ:
1
Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
2
The Power of One Dram — to Mathemik NGO
3
With the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New Format
4
Winter adventures continue at Myler: Idram&IDBank
5
Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber



