Լուսինե Թովմասյանը դստեր և ամուսնու հետ 2017-ը կդիմավորի ԱՄՆ-ում (լուսանկարներ)
PHOTOTert.am-ը գրում է.
«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը պատրաստվում է ամուսնու ու դստեր հետ 2017 թվականը դիմավորել ԱՄՆ-ում: Նա նշել է, որ մեծ խանդավառությամբ ու հեքիաթային մթնոլորտում է անցկացնելու Ամանորը: Tert.am Life-ը ֆոտոշարք է իրականացրել և զրուցել գեղեցկուհի մայրիկի հետ:
-Լուսինե, 2016-ը Ձեզ համար...
-Ընտանիքիս հետ կապված հուզական տարի էր: Բալիկս սկսեց իր առաջին քայլերն անել՝ քայլել, խոսել: Այս տարին ակնթարթային անցավ Արիանայի հետ: Չեմ հասցրել աշխատանքում ինչ-որ բան անել: Զբաղվել եմ միայն դստերս խնամքով: Շատ աշխույժ է, ինչպես արդեն նկատեցիք՝ ֆոտոշարքն իրականացնելիս: Նրա հետ օրս սկսում եմ ծիծաղով: Շատ նման է ինձ: Երբ նայում եմ աղջկաս, իմ մանկությունն եմ հիշում: Ի տարբերություն Արիանայի, ես մի փոքր խելոք էի:
-2016-ին բացթողումներ եղե՞լ են:
-Այո, գրեթե չեմ աշխատել: Բայց գալիք տարում այդ բացթողումը պետք է լրացնեմ և էլ ավելի շատ աշխատեմ:
-3-րդ տարին է՝ Ամանորը դիմավորում եք Արիանայի հետ: Ինչպե՞ս են անցել նախորդ տարիները և ինչպե՞ս եք պատրաստվում դիմավորել այս տարի փոքրիկի հետ:
-Աղջիկս ծնվել է 2014-ի դեկտեմբերի 27-ին: 2015-ից բան չենք հասկացել, կարելի է ասել, որ սա երկրորդ տարին է: Ամուսնուս և փոքրիկիս հետ 2017-ը դիմավորելու ենք ԱՄՆ-ում: Արիանան արդեն մեծ է և կարող ենք օդանավով երկար ճանապարհ գնալ: Միացյալ Նահահանգներում են ապրում ամուսնուս մայրն ու եղբայրը: Այս տարի նրանք չկարողացան գալ, այդ իսկ պատճառով մենք ենք գնալու: Ընտանեկան տոնը միասին ենք դիմավորելու:
-Շատերի համար Նոր տարին հոգսաշատ տոն է, իսկ Ձե՞զ համար:
-Ես շատ եմ սիրում Ամանորը: Այս տարիքում անգամ երեխայի նման անհամբեր սպասում եմ Նոր տարվան: Ինձ համար Ամանորը հեքիաթային տոն է, իսկ կախարդական գիշերը երազանք պահելը՝ պարտադիր:
Շարունակությունը՝ այստեղ