Իրանը հուսով Է ԵԱՏՄ-ի հետ համագործակցության համաձայնագիր ստորագրել 2017 թվականին
SOCIETYՌուսաստանի եւ Իրանի հարաբերությունները վերջին երկու տարվա ընթացքում հասել են զարգացման աննախադեպ մակարդակի, հույս կա, որ 2017 թվականին կստորագրվի Թեհրանի եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համագործակցության համաձայնագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 16-ին հայտարարել Է ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանային:
«Թեհրանը լուրջ երկխոսություն Է վարում Եվրասիական միության հետ, հույս կա, որ համագործակցության համաձայնագիրը կարող Է ստորագրվել 2017 թվականին»,-ասել Է Սանային՝ Մոսկվայում ելույթ ունենալով Իրանագետների երրորդ ամենամյա համաժողովում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



