Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կառավարությունն ազատվում է «անհուսալի պարտավորություններից»

ECONOMICS
Մի շարք հարկատեսակների գծով տարիներ շարունակ կուտակված, այսպես ասած, անհուսալի պարտավորություններից բիզնեսն ազատելու նպատակով կառավարությունը գնաց հարկային համաներման։
 
 
Այդ գաղափարն անշուշտ Հայաստանում նորություն չէ։ Հարկային համաներում իրականացվել են տարբեր ժամանակներում։ Սակայն այս անգամ կառավարությունն ընտրել է այլ մոտեցում։
 
 
Նախապատվությունը տրվել է առաջին հերթին փոքր բիզնեսին։ Թերևս պատահական չէ, որ նույն փաթեթով նախատեսվում է ոչ միայն թեթևացնել կուտակված հարկային պարտավորությունների բեռը, այլև լիարժեք արտոնյալ պայմաններ ապահովել ինքնազբաղված անձանց գործունեության համար։
 
 
Սահմանվել են այն ոլորտները, որտեղ որոշակի շրջանառության սահմաններում դաշտը ընդհանրապես ազատված կլինի հարկերից։ Խոսքը վերաբերում է գործունեության 23 տեսակների՝ հագուստի արտադրությանը, նորոգմանը, իրերի պատրաստմանը եւ այլ տեսակներին, որտեղ տարեկան շրջանառությունը չի գերազանցի 9 մլն դրամը։
 
 
Այս նախաձեռնությամբ կառավարությունն ըստ էության փորձում է խթանել ինքնազբաղվածությունը, որը ժամանակի ընթացքում կարող է դառնալ փոքր եւ միջին բիզնեսի ձևավորման հիմքը։
 
 
Առաջարկված հարկային համաներման արդյունքում բազմաթիվ անհատ ձեռնարկատերեր կազատվեն եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների վճարման պարտավորություններից։
 
 
Սրանք այն գումարներն են, որոնք կուտակվել են մինչև եկամտահարկի եւ սոցիալական վճարների մասին օրենքների գործունեության դադարեցումը։ Դրանց փոխարեն Հայաստանում մտցվեց մեկ միասնական՝ եկամտային հարկ։
 
 
Մեկ այլ դեպքում՝ կառավարության նախաձեռնությունն ուղղակիորեն վերաբերում է շարժական եւ անշարժ գույքի վաճառքի ժամանակ ձևավորված հարկային պարտավորություններին։ Ինչպես հայտնի է, տարվա ընթացքում նման մեկից ավելի գործարքների դեպքում առաջանում է հարկային պարտավորությունների խնդիր։ Այդ մասին սակայն քչերին է հայտնի։ Թերևս պատահական չէ, որ բազմաթիվ քաղաքացիներ հայտնվել են նման փաստի առջև։
 
 
Արդյունքում՝ չկատարված պարտավորությունների դիմաց նրանց նկատմամբ կուտակվել են մեծ ծավալի տույժ–տուգանքներ։ Խոսքը գրեթե 2 մլրդ դրամի մասին է։ Ինչպես հավաստիացնում են պետեկամուտների կոմիտեի ղեկավարները, երբեմն հաշվարկված տույժ–տուգանքները գերազանցում են մայր գումարը։ Մի բան, ինչը խոչընդոտներ է ստեղծում նաեւ մայր գումարի մարման համար։
 
 
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ կառավարությունն առաջարկում է քաղաքացիներին ազատել տույժ–տուգանքներից՝ հնարավորություն ստեղծելով այդ ճանապարհով ազատվել նաեւ մյուս պարտավորություններից։
 
 
Ներկայացված հարկային համաներման փաթեթը բավական ընդգրկուն է։ Այն փորձ է հնարավորինս թեթևացնելու փոքր բիզնեսի դաշտում գործող տնտեսվարողների հոգսը։
 
Նորայր Սարգսյան
Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards