Անահիտ Կիրակոսյանը՝ դեռահասության փուլում գտնվող դուստրերի հետ հարաբերությունների և ամուսնու մասին
PHOTOTert.am-ը գրում է.
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը 5 տարի առաջ ամուսնացավ երկրորդ կեսի հետ և միշտ նշում է, որ երջանիկ է ընտանեկան կյանքում, բազմազավակ մոր կարգավիճակում: Tert.am Lifẽ-ը 26 ամյա դերասանուհու հետ խոսել է ընտանեկան կյանքի, բարդությունների, դեռահասության շրջանում գտնվող աղջիկների մասին:
-Անահիտ, շուտով 5 տարի կլինի, ինչ ամուսնացած ես: Հիմա կարող ես լիարժեք վերագնահատել այն, ինչ ունես: Ինչպիսի՞ ընտանիք ունես:
-Շատ անգամ, երբ հոգեբանական թեստեր եմ կարդում, ասում են՝ 3 տարի հետո ամուսինների մոտ վերանում է սիրահարվածության զգացումը, սկսվում է պատասխանատվության փուլը: Մենք, կարծես, չզգանք, որ 5 տարի անցել է: Վերջերս ամուսնուս հետ հաճախ ենք խոսում այդ թեմայով: Արտակը միշտ ասում է՝ երբ երջանիկ ես, ժամանակը շատ արագ է անցնում, երբ դժբախտ ես, հաշվում ես ժամանակը: Երևի թե, մենք այդ եզակիներից ու երջանիկներից ենք, որ մեզ մոտ շատ արագ թռավ ժամանակը: Մեզ մոտ չի կորել սիրահարվածության ու ռոմանտիզմի զգացողությունը, կարոտը միմյանց հանդեպ, իրար ուրախացնելու, անակնկալ մատուցելու ցանկությունը: Առօրյան չի դարձել սովորական, ընտանեկան: Մեր նամակները չեն սկսվում՝«այսինչ բանը կբերես»-ով, մենք միշտ ասում ենք՝ «սիրում եմ», «կարոտում եմ», «սպասում եմ» և այլն: Սրանք այն բառերն են, որոնք 5 տարվա ընթացքում ոչ թե վերացել են, այլ շատացել:
-Ինչպես եք կազմակերպում ժամանցը, որպեսզի ընտանեկան կյանքը չդառնա սովորական: Մի քանի տարի հետո միապաղաղություն չի՞ գալիս:
-Իմ շրջապատում բոլորն ինձ ճանաչում են որպես խենթ: Մենք չենք ունենում սովորական երեկոներ: Նույնիսկ մեր փոքրիկ ծնունդը՝ հատկապես Արտակինը, միշտ հետաքրքիր տոնի ենք վերածում: Արտակն ասում է՝ հյուրերը չեն սպասում՝ ինչպես է անցնելու ծնունդս, սպասում են՝ ինչ ես անելու այս անգամ: Սիրում եմ փոփոխություն, բայց իմ ընտանիքի հետ:Այդպես էլ շարունակելու եմ:
-Անահիտ, փոքրիկիդ ամենաակտիվ շրջանն է, սակայն շարունակում ես ակտիվ աշխատել: Ինչպե՞ս ես համատեղել:
-Շատ ուրախ եմ, որ իմ տղան շատ հասկացող ու հրաշք փոքրիկ է: Հաճախ ասում են՝ ամեն բան դաստիարակությունից է կախված, բայց ես վստահ եմ, որ ամեն փոքրիկ ունի իր ներքին աշխարհը: Ինքը շատ ակտիվ չէ, սիրում է խաղալ, կարողանում է նաև ինքնուրույն խաղալ: Հիմա տեխնիկան շատ է մտել մեր առօրյա: Երբ ես, ամուսինս տանն ենք, փորձում ենք անպայման միասին խաղալ: Հաճախ որդուս հետ հեքիաթ ենք կարդում, նա ոչ միայն լսում է, այլև պատմում, ընդ որում՝ օրիգինալ մի հատկություն ունի, երբեք հեքիաթը չի պատմում այնպես, ինչպես կա, երևակայում է, տարբեր հեքիաթներ իրար միքսում:
Հաճախ Հայկին ինձ հետ տանում եմ թատրոն: Շատ լավ հանդիսատես է. նայում է ներկայացումը, գիտի որտեղ պիտի ծափահարի:)
Աշխատանքս չի խանգարում զբաղվել փոքրիկով: Նաև աղջիկներս են շատ օգնում խնամքի հարցում:
Շարունակությունը՝ այստեղ