ՄԱԿ-ը կփորձի անօդաչուներ օգտագործել հումանիտար նպատակներով
SOCIETYՄԱԿ-ը, որն արդեն երեք տարի խաղաղապահ գործողություններում անօդաչու թռչող ապարատներ Է կիրառում տեղանքի հետախուզման համար, շուտով կարող Է սկսել դրանք օգտագործել հումանիտար նպատակներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Առաջին լիարժեք դաշտային փորձարկումները ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) կսկսի անցկացնել Մալավիում 2017 թվականի ապրիլին, որտեղ դրա համար հատուկ օդային միջանցք Է ստեղծվում: Փորձարկումներում կներգրավվեն մասնավոր հատվածի ընկերություններ եւ բուհեր:
Անօդաչու թռչող ապարատները կկիրառվեն տեսա- եւ լուսանկարահանումների համար աղետի գոտիներում մարդասիրական գործողությունների նախապատրաստման շրջանակներում: Ենթադրվում Է, որ դրանք կտեղափոխեն ոչ մեծ բեռներ, այդ թվում՝ դեղորայք, պատվաստանյութեր, ինչպես նաեւ արյան նմուշներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



