Չինաստանում անտեսանելի կամուրջ են կառուցելու
SOCIETYՉինաստանի Հունան հարավարեւելյան նահանգի Չզանցյացզե ազգային անտառային բնայգում պլանավորվում Է կառուցել կամուրջ, որը գործնականում անտեսանելի կլինի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 16-ին այս մասին հաղորդել Է The Daily Mail-ը:
Կամուրջը կկառուցվի հայելային չժանգոտվող պողպատից եւ ապակուց: Ճարտարապետների մտահղացմամբ՝ կառուցվածքը բաղկացած կլինի երկու մակարդակներից. վերին մակարդակում կլինի տեսանելի հատակ, իսկ ստրինում՝ լիովին թափանցիկ: Շինության արժեքը կկազմի շուրջ հինգ միլիոն դոլար:
2016 թվականի մայիսին Չինաստանում կառուցել են աշխարհում ամենաերկար ապակե կամուրջը: Կամրջի երկարությունը կազմում Է 393 մետր, լայնությունը՝ վեց մետր: Կառույցը միաժամանակ կարող Է դիմանալ մինչեւ 800 մարդու ծանրության:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



