Եթե բանակը կորցրինք, մենք անկախություն չենք ունենալու. Մուշեղ Սաղաթելյան
SOCIETY«Այսպիսի երիտասարդ շարժման օգնությամբ պետք է օգնություն ցույց տանք բանակին»,- «Միասնություն» համազգային շարժման քննարկմանը, խոսելով՝ հասարակություն-բանակ-պետություն թեմայի շուրջ, այսպիսի տեսակետ հայտնեց ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանը:
Ազատամարտիկը ցավով նշեց, որ անկախության տարիներից մեր ամենացավոտ և մինուճար զավակը բանակն է, որը շատ նեղության մեջ է:
«Եթե մենք 1992 թվականի նման մասնակցենք, միջնորդենք բանակի կայացմանը, մեր բանակը այդքան խնդիրներ չի ունենա և իշխանություններն էլ հնարավորություն չեն ունենա իրենց սանձարձակ պահել բանակի ու զինվորի նկատմամբ»,- ասաց Մուշեղ Սաղաթելյանը:
Ազատամարտիկն իր խոսքում անդրադարձավ նաև բանակում տիրող կոռուպցիայի խնդրին՝ նշելով՝ «դրա մեղավորը մենք ենք, որ լռում ենք և կուլ ենք տալիս»:
Սոնա Հարությունյան
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



