Ֆիլիպիններում վեցամյա տղան «թմրադեղերի դեմ պատերազմի» զոհն է դարձել
INTERNATIONAL NEWSՄանիլայից մի վեցամյա տղա է զոհվել Ֆիլիպիններում թմրաթրաֆիկի դեմ պայքարի քաղաքականության հետեւանքով, հայտնում էCNN-ն։
Նշում են, որ տղային սպանել են թմրադեղերի տարածման մեջ կասկածյալների որոնման հերթական ռեյդի ընթացքում։
Տղայի մայրը՝ Էլիզաբեթ Նավարոն, պատմել է, որ լսել է, թե ինչպես է իրենց տան դուռն ինչ- որ մեկը թակում։
«Ամուսինս հարցրեց, թե ով է։ Հետո ես երկու կրակոց լսեցի»,- պատմել է կինը։ Հետո նա հասկացել է, որ ամուսինն ու որդին սպանված են։
Ֆիլիպիններում նախագահ Ռոդրիգո Դուտերտեի պաշտանավարության ընթացքում թմրադեղերի դեմ լուրջ «պատերազմ» է սկսվել։ Այս քաղաքականությունն առաջացնում է երկրի քաղաքական գործիչների ու օրենսդիրների կոշտ քննադատությունը։
1
The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGO
2
IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSU
3
IDBank and Idram Alongside the “Matemik” NGO
4
AraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic Development
5
Unibank to participate in Leasing Expo 2026 with a special offer



