Մեսսին ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, ով ՉԼ-ում 100 հանդիպման է մասնակցել
SPORT«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին շրջանցել է Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլին՝ դառնալով Չեմպիոնների լիգայում 100 հանդիպման մասնակցած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։
ՉԼ խմբային փուլի 1-ին տուրի՝ «Ռոմայի» դեմ արտագնա հանդիպմանը (1:1) մասնակցելիս արգենտինացին 28 տարեկան և 84 օրական էր: Ռաուլին այդ սահմանագիծը հաջողվել էր հաղթահարել 28 տարեկան և 239 օրական հասակում։
Մեսսին ՉԼ-ին առաջին անգամ մասնակցել է 2004 թվականին: Անցկացրած 100 խաղում նա խփել է 77 գոլ, կատարել 21 գոլային փոխանցում և 4 անգամ նվաճել մրցաշարի գավաթը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



