Yerevan, 14.June.2026,
00
:
00
BREAKING


Սերժ Սարգսյանն ու մտավորականները. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սերժ Սարգսյանի հանդիպումը մշակութային գործիչների հետ հայաստանյան տարբեր լրատվական ու հասարակական հարթակներում տարատեսակ գնահատականների արժանացավ։ Հնչեցին անգամ հայտարարություններ, թե Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գնացած մտավորականները իշխանությանը լոյալ անձինք են և, ըստ այդմ էլ, նրանց հասցեին տարբեր քննադատություններ եղան։ Սակայն նման քննադատությունները խորհելու տեղիք են տալիս այն մասին, որ մտավորականի կերպարը հայաստանյան իրականության մեջ աղճատված է։ Ըստ էության, այս երևույթի պատճառը գալիս է նաև խորհրդային անցյալից, քանի որ խորհրդային իրականության մեջ ստեղծված էր մտավորականի վերացական բուտաֆորիկ կերպար, որը պետք է օրինակ ծառայեր սերունդներին, բացի այս մտավորականներին էին վերագրվում պաթոսային հեղափոխականնություն ու ընդդիմադիր կեցվածք։ 

Հենց այս հովերով տարբեր օղակներ քննադատեցին հայաստանյան մի շարք մշակութային գործիչների հենց միայն այն բանի համար, որ նրանք հանդիպել են Սերժ Սարգսյանին։ Նման մոտեցումն, ըստ էության, վկայում է հասարակական որոշակի խմբերի ոչ ադեկվատության մասին, քանի որ հերթական անգամ իդեալականացվում է մտավորականի կերպարը, որի արդյունքում էլ քննադատության է ենթարկվում։ 

Թերևս նման իրավիճակում մոռացության է մատնվում այն փաստը, որ մշակութային գործունեություն ծավալելը չի զրկում մարդուն իր մարդկային առաքինություններից ու թերություններից։ Վերջիվերջո, ցանկացած երաժիշտ, գրող կամ նկարիչ ամենասովորական քաղաքացի է, որն ունի ցանկացածիս բնորոշ առավելություններ ու նույնիսկ արատներ և վերջապես՝ առավել քան հրատապ է առողջ հայացքի համար, որպեսզի արմատախիլ արվի այն մտայնությունը, թե այս կամ այն գործունեություն ծավալող անհատը պետք է ունենա հստակ սահմանված հասարակական–քաղաքական դիրքորոշում։ Սա թերևս այն աբսուրդն է, որը ձևավորում է մշակութային գործիչների հանդեպ առկա վերաբերմունքը։ 

Ի վերջո, պետք է փաստել, որ որևէ մեկը աշխարհում չի մերժում Շտրաուս կրտսերի երաժշտական տաղանդն ու ստեղծագործական ժառանգությունը համաշխարհային երաժշտության մեջ միայն այն բանի համար, որ վերջինս ֆաշիստական կամ նացիոնալ–սոցիալիստական կուսակցության անդամ է եղել։ Սակայն մեզ մոտ ձևավորված մտայնության մեջ լիովին հակառակ ընկալում է, այսինքն՝ եթե դերասանը, գրողը կամ որևէ այլ մշակութային գործիչ լոյալ է իշխանությանը կամ հանդիպում է Սերժ Սարգսյանի հետ, ապա նա վատն է, մերժելի է և այլն։ 

Ի դեպ, պետք է նշել նաև, որ որևէ կերպ չի հնչում կարծիքը, թե նույն այդ մշակութային գործիչները կարող են օգտագործել ու գուցեև օգտագործում են ընձեռված հնարավորությունը ուղիղ կերպով նախագահի հետ իրենց հուզող հարցերը քննարկելու։ 
Սա, իհարկե, չի նշանակում, որ պալատական մտավորականությունը կարող է դրական իրողություն լինել, չի նշանակում նաև, որ հնարավոր է ազատվել նմանատիպ մտավորականությունից, քանի որ պալատական մտավորականներ եղել ու կլինեն բոլոր երկրներում ու բոլոր իշխանությունների օրոք։ Սակայն, թերևս, չի կարելի նաև գործչի ամբողջ գործունեությունը և անձը մերժել միայն այն բանի համար, որ նա հանդիպել է Սերժ Սարգսյանին կամ որևէ այլ պաշտոնյայի հետ։

Հ.Գ. Կան նաև մտավորականներ և նույնիսկ անվանի գործիչներ, որոնք նման հանդիպումներն օգտագործում են նեղ անձնական հարցեր լուծելու համար, բայց դե դրանցից նույնպես խուսափել հնարավոր չէ, քանի որ ինչպես նշեցինք, մտավորականները մեզ նման սովորական մարդիկ են:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future