Ստամբուլի ահաբեկչության հեղինակ մահապարտներից մեկի ինքնությունը պարզվել է
INTERNATIONAL NEWSՍտամբուլի Բեշիքթաշ թաղամասում ահաբեկչություն իրականացրած մահապարտներից մեկի ինքնությունը պարզվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Դեպքի վայրից վերցված նմուշների ԴՆԹ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ իրեն պայթեցրած մահապարտներից մեկը Թուրքիայի քաղաքացի, 20-ամյա Բուրաք Յավուզն է:
Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում դեկտեմբերի 10-ին ահաբեկչություն է իրականացվել: Պայթյուններից առաջինն իրականացվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենայով, որում պայթուցիկ է տեղադրված եղել: Երկրորդ պայթյունը մահապարտն իրականացրել է ինքն իրեն պայթեցնելով: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 44 մարդ, վիրավորվել` 155 մարդ:
Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի ազատության բազեներ»խմբավորումը:
1
The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGO
2
IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSU
3
IDBank and Idram Alongside the “Matemik” NGO
4
AraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic Development
5
Unibank to participate in Leasing Expo 2026 with a special offer



