Մեկնարկել է ՀԱԿ-ի երկրորդ համագումարը
SOCIETYԿառավարության նիստերի դահլիճում մեկնարկել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության 2-րդ համագումարը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀԱԿ-ի համագումարին մասնակցում է նաև «Հայաստանի ժողովրդական կուսակցության» նախագահ, Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը։
Համագումարի ընթացքում տեղի կունենա կուսակցության առաջնորդի և վարչության անդամների ընտրություն։ ՀԱԿ-ն արդեն հրապարակել է կուսակցության նախագահի և վարչության անդամների թեկնածուների անունները: Կուսակցության նախագահի միակ թեկնածուն ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է, ով դեռևս չի ժամանել։ Համագումարի ընթացքում նախատեսված է նաև կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



