Չինաստանում չեն բացառում ԱՄՆ-ի հետ առեւտրային պատերազմները
INTERNATIONAL NEWSԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը կարող է առեւտրային պատերազմներ սադրել երկրների միջեւ, համարում է Չինաստանի ֆինանսների փոխնախարար Չժու Գուանյաօն, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Եթե առեւտրային պատերազմներ սկսվեն՝ Չինաստանը պատասխան քայլերի կդիմի, որոնց հետեւանքով ԱՄՆ-ում աշխատատեղերը կկրճատվեն։ Սակայն մենք չենք ուզում, որ դա տ եղի ունենա, չէ՞ որ դա երկու կողմերին էլ վնաս կհասցնի»,- ասել է չինովնիկը։ Առեւտրային պատերազմների տեւողությունը, նրա կարծիքով, մեկ տարին չի գերազանցի։ Գուանյաոն հավելել է, որ հույս ունի, որ երկրների միջեւ կամրապնդվի գործընկերությունը, որը «աստիճանաբար զարգանում էր» 1972-ից, երբ Ռիչարդ Նիքսոնը մայրցամաքային Չինաստան է այցելել։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



