Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ հագուստով պետք է դիմավորեն Նոր տարին հորոսկոպի տարբեր նշանները

PHOTO

Աստղագուշակները խորհուրդ են տալիս կարմիր Կրակոտ աքաղաղի տարին դիմավորել վառ գույներով՝ կարմիր, դեղին, նարնջագույն և դրանց երանգներով։ Սակայն սա չի նշանակում, որ բոլոր նշանները պետք է կուրորեն հետևեն այս խորհրդին։ Ահա առաջարկներ հորոսկոպի յուրաքանչյուր նշանի համար։ 
Եվ միշտ հիշեք. աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում։

Խոյ

Այս կրակային նշանի ներկայացուցիչներին աստղերը խորհուրդ են տալիս Ամանորը դիմավորել կարմիր հագուստով։ Այս գույնը ձեր կողմ կգրավի հաջողություն և դրականապես կտրամադրի տարվա հովանավորին՝ աքլորին։ Ցանկալի է, որ զգեստը լինի փակ և երկար։ Եթե չեք ցանկանում կրել զգեստ, ապա կարող եք միատոն կարմիր բլուզը համադրել դասական շալվարի հետ։ Հարկավոր է ընտրել մինիմալիստական ոճի աքսեսուարներ։ Նուրբ վզնոցը կամ ապարանջանը բավական է։

Ցուլ

Ցլերն այս տարի ազատված են գունավոր և փայլփլուն հագուստ հագնելու և տոնածառի տեսք ունենալու բեռից։ 2017-ի հովանավորը դեմ չի լինի, եթե դուք հագնեք ինչ-որ սպիտակ բան, օրինակ՝ վերկաշապիկ կամ անգամ սպիտակ կիսաշրջազգեստ։ Սակայն հիշեք, Ամանորին դուք պարտադիր պետք է կրեք մեծ և պսպղուն աքսեսուարներ՝ ականջօղեր,  ապարանջան, մատանիներ։ Սանրվածքի հարցում առանձնապես չարչարվել հարկավոր չէ, կարող եք պարզապես ուղղել ձեր մազերը։

Երկվորյակներ

Գերակտիվ Երկվորյակներին խորհուրդ է տրվում ինչ-որ հարմարավետ բան հագնել։ Օրինակ՝ բլուզ+կիսաշրջազգեստ, վերնաշապիկ+ջինսեր կամ տաբատ։ Ինչ վերաբերում է գույներին, ապա կարող եք ընտրել կապույտ, մուգ կարմիր և անգամ վառ դեղին հագուստ։ Իսկ հասարակ տեսք չունենալու համար կարող եք ավելացնել ինչ-որ վառ դետալ, օրինակ՝ գեղեցիկ վզնոց,  կամ էլ ներկել ձեր շուրթերը կարմիր գույնի։ Մի՛ վախեցեք էքսպերիմենտներ անել. 2017-ի հովանավորը կգնահատի ձեր փորձերը։

Խեցգետին

Խեցգետինները այս Ամանորին պետք է փայլեն այս բառերի ուղիղ իմաստով։ Շքեղ երեկոյան զգեստը՝ մուգ կապույտ, մուգ կարմիր կամ էլ ոսկեգույն գույնի, հենց այն է, ինչ ձեզ հարկավոր է։ Ջինսերի և գործած բլուզների մասին անհրաժեշտ է մոռանալ։ Խոշոր ականջօղեր, կոլյե կամ էլ օրիգինալ մատնահարդարում. այս ամենը շատ տեղին կլինեն։

Առյուծ

Թագավորական Առյուծներին այս տարի աստղերը խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ ավելի զուսպ հագուստների և աքսեսուարներին։ Գլխավոր կարգախոսը՝ «ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ»։ Գունային գամմայի մեջ առանձնապես սահմանափակումներ չկան՝ կարմիր, մուգ կապույտ, արծաթագույն, մուգ կանաչ։ Իսկ այ շպարը կարող է լինել վառ և աչքի ընկնող։ Խորհուրդ է տրվում ընդգծել շուրթերն ու աչքերը։ Միայն թե հարկավոր է զգույշ լինել և չափը չանցնել, հակառակ դեպքում կշարժեք 2017-ի հովանավորի զայրույթը։ Սանրվածքի հարցում խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ ծավալուն լոկոններին։

Կույս

Նուրբ և ռոմանտիկ Կույսերին Նոր տարին թույլատրվում է դիմավորել բաց և նուրբ գունային երանգներով։ Իսկ աքսեսուարները պետք է լինեն վառ և աչքի ընկնող։ Աքղաղին հաճոյացնելու համար շպարը և մատնահարդարումը պետք է լինեն նուրբ և քնքուշ։ Իսկ այ սանրվածքի հարցում կարող եք զարկ տալ ձեր երևակայությանը։

Կշեռք

Մշտապես տատանվող կշեռքներին խորհուրդ է տրվում Նոր տարին դիմավորել նուրբ գունային գամմայով՝ բաց կապույտ, մարմնագույն, բաց մանուշակագույն, բաց վարդագույն։ Աքսեսուարները հարկավոր է ընտրել նույն ոճի և գույների մեջ։ Կարող եք ամբողջացնել ձեր կերպարը նորաոճ կլատչով։

Կարիճ

Կարիճներին լայն հնարավորություններ է ընձեռվում կրեատիվ մոտեցում ցուցաբերելու համար։ Եթե ձեր կերպարի մեջ լինի ինչ-որ յուրահատուկ և անսպասելի դետալ, ապա 2017-ի հովանվորը պարզապես հիացած կլինի։ Փետուրներով մազակալ, մեծ մատանի. մտածեք, ընտրեք, կարևորը ոչ մի կերպ ձեզ մի՛ սահմանափակեք։ Աքլորը կգնահատի ձեր համարձակությունը։ Արեք այն, ինչ երբեք չեք արել։ Վարսահարդարման հարցում խորհուրդ է տրվում մի քանի մազափունջ վառ գույնի ներկել։

Աղեղնավոր

Աղեղնավորներին Ամանորին ամեն ինչ թույլատրելի է։ Փորձեք տպավորություն գործել. կիսաթափանցիկ շրջազգեստ կամ կիսաշրջազգեստ, կաշվե շալվար, վառ բլուզ, անգամ ճղած ջինսեր։ Աքսեսուարների հարցում նույնպես սահմանափակումներ չկան, սակայն աստղերը խորհուրդ են տալիս ընտրել մեկ վառ դետալ։ Կոշիկները պետք է լինեն հարմարավետ, որպեսզի կարողանաք անկաշկանդ պարել ողջ գիշեր։

Այծեղջյուր

Զուսպ այծեղջյուրներին խորհուրդ է տրվում անել վառ շպար՝ սլաքներ, ստվերաներկեր, փայլեր։ Իսկ այ հագուստը պետք է լինի հանգիստ գունային գամմայի մեջ։ Հավերժական և դասական փոքրիկ սև զգեստը հիանալի ընտրություն կլինի։ Մեծ ուշադրություն դարձրեք աքսեսուարներին։ Ընտրեք մեկ մատանի կամ էլ գեղեցիկ և աչքի ընկնող ապարանջան։

Ջրհոս

Ջրհոսներին աստղերը խորհուրդ են տալիս ընտրել ինչ-որ էլեգանտ բան՝ ժանյակավոր բլուզ, զգեստ կամ կիսաշրջազգեստ։ Արժե կրել նուրբ վզնոց։ Մատնահարդարումը կարող է լինել վառ՝ կարմիր, գինեգույն, մանուշակագույն, գունավոր ֆրենչ։ Մազերը կարելի է հավաքել, պոչ կապել կամ հյուսել։

Ձկներ

Ձկներին խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ փայլփլուն կտորներին։ Աքսեսուարները պետք է լինեն զուսպ, որպեսզի տեսքը վուլգար չլինի։ Փորձեք գայթակղիչ սանրվածք անել. 2017-ի հովանավորը գոհ կլինի։

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns