Ամանորյա խմիչք Գլինտվեյն. բաղադրատոմս
LIFEԳլինտվեյնը ամանորյա տաքացնող խմիչք է: Այն ըմպում են ընկերների հետ երկար զրույցների ժամանակ կամ պարզապես տաքանալու համար: Սա շատ համեղ խմիչ է ու անփոխարինելի է ձմեռային երեկոների ժամանակ:
Կարմիր, չոր գինի- 750մլ
Նարինջ- 1 հատ
Չորացրած մեխակ- 5 հատ
Մշկընկույզ- ¼թ. գդալ
Կորիցա- 1 փայտիկ
Իմբիրի փոշի- 1թ. գդալ
Շաքարավազ- 2-3 գդալ
Կաթսայի մեջ լցնել կորիցան, մեխակը, մշկընկույզը, իմբիրը

Ավելացնել 100մլ ջուր, եռացնել ու սառեցնել

Ստացված հեղուկը քամել ու լցնել առանձին տարայի մեջ

Նարինջը օղակներով կտրատել

Կաթսայի մեջ լցնել գինին ու քամած հեղուկը

Ավելացնել նարինջը, հեղուկը հասցնել եռման, սակայն թույլ չտալ, որ եռա. մատուցել տաք վիճակում

1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
4
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan



