2017 թվականի ոճային գույները
LIFEPantone Color Institute-ի փորձագետները նշել են գալիք տարվա գլխավոր գույնը, որը նկարագրել են որպես վառ կանաչ` դեղնավուն երանգով: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, անգլերենով այն ստացել է greenery անվանումը:
Ինստիտուտի փոխնախագահ Լորի Փրեսմանի խոսքով` այդ գույնը պատահաբար չի ընտրվել. այն խորհրդանշում է մարդկանց համերաշխությունը բնության և միմյանց հետ: Փրեսմանն ընդգծել է, որ շատ երկրներ քաղաքական բաժանումների են ենթարկվում, և աշխարհը թևակոխում է մեծ փոփոխությունների ժամանակաշրջան:
Փորձագետը նշել է, որ այդ գույնը 20-րդ դարում կիրառել են ընտրություններին մասնակցելու կանանց իրավունքի համար պայքարողները:
Pantone Color Institute-ի մասնագետները ամեն անգամ հաջորդ տարվա գույնն ընտրում են 1999-ի դեկտեմբերից ի վեր:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



