Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արփին պատմել է ԱՄՆ-ում անցկացրած օրերի ու Նոր տարին միայնակ նշելու մասին

PHOTO

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի զրուցակիցն է երգչուհի Արփին: Նա մեզ հետ զրույցում նախեւառաջ նշեց, որ դեռեւս տպավորված է «Pan Armenian Entertainment Awards 2016» մրցանակաբաշխությանը ստացած մրցանակով.

«Նոյեմբերին հրավիրվել է ԱՄՆ` մասնակցելու «Pan Armenian Entertainment Awards 2016» մրցանակաբաշխությանը ելույթ ունենալու, սակայն այն ժամանակ չգիտեի, որ ելույթից բացի նաեւ մրցանակ եմ ստանալու, ու միայն մրցանակաբաշխությունից ժամեր առաջ ինձ հայտնեցին այդ անակնկալի մասին: «Գանձեր» ձայանասկավառկս ինձ շատ մեծ հաջողություններ բերեց, ու հենց ձայնասկավառակում տեղ գտած, հետո նաեւ տեսահոլովակով ներկայացրած «Թամզարա» երգն էլ արժանացավ «Լավագույն ժողովրդական մշակում» մրցանակին, ի դեպ` մշակումն իրականացրել է «Գաթա» բենդի երաժիշտ Գարեգին Առաքելյանը: Շատ մեծ անակնկալ էր ինձ համար այս մրցանակը, ինչի համար շատ շնորհակալ եմ հանդիսատեսիս ու կազմակերպիչներին, ուրախ եմ, որ մեր թիմի կատարծ գործը գնահատվեց»,- պատմեց Արփին:

ԱՄՆ-ում Արփին երկրորդ անգամ էր գտնվում, նրա խոսքով` արդեն կրկին Միացյալ նահանգներ մեկնելու հրավերներ ունի, որոնք կկայանա հաջորդ տարի:

 Հետաքրքրվելով, թե փոքրիկից երկար ժամանակ հեռու գտնվելը ինչպե՞ս են հաղթահարել մայրիկն ու աղջիկը, Արփին պատմեց.

«Իհարկե, ես աղջկաս վստահելի ձեռքերում էի թողել, նրան խնամում էին ամուսինս, տատիկը, պապիկը ու քույրս, բայց, ինչ խոսք, կարոտն ուղղակի խեղդում էր: Հիմնականում այնտեղ օրերս շատ զբաղված էին անցնում, սակայն երկու րոպե հանգիստ ունենալու դեպքում մտովի հասնում էի Երեւան: Ինձ փրկում էին միայն Արեւիկի լուսանկարներն ու շոփինգը` նրա համար չափազանց շատ նվերներ եմ բերել: Դե իսկ վերադառնալիս` Մոսկվա-Երեւան չվերթը չեմ էլ հիշում, թե ինչպես անցկացրի, այլեւս չէի համբերում, իսկ օդանավակայանում մեր հանդիպումն ուղղակի անպատմելի էր: Հենց ինձ տեսավ, աչքերը փայլատակեցին, հայրիկի ձեռքերից ասես թռչեր ու գիրկս ընկներ. շատ հուզիչ էր այդ տեսարանը»:

Անդրադառնալով գալիք տարվա անելիքներին` Արփին նշեց, որ շատ ծրագրեր ունի, որոնք հերթով պետք է իրականացնի, իր խոսքով` 2017-ը էլ ավելի բուռն է լինելու, ավելին`երգչրուհին կներկայանա նոր ոճով ու նաեւ իր հեղինակային երգերով: Իսկ մինչ Ամանոր Արփին ֆոտոշարք կներկայացնի, որի շրջանակում աշխատել է դիզայներ Վահան Խաչատրյանի հետ:

Դե իսկ տոնական օրերի մասին խոսելիս` Արփին նշեց, որ շատ է սպասել այս Ամանորին.

«Նախորդ տարի աղջիկս շատ փոքր էր, ոչինչ չէր հասկանում, իսկ այս տարի նրան արդեն հետաքրքրում են ամանորյա զարդարանքները լույսերը: Ճիշտ է` դեռեւս տոնածառը չենք տեղադրել, սակայն մոտ օրերս կլրացնենք այդ բացը, միայն թե այն մի քանի տեղից պետք է ամուր կապել, այլապես մեր տոնածառը Արեւիկը հաստատ կշրջի»,- ժպիտով պատմեց երգչուհին:

Ի դեպ` Ամանորին Արփին Երեւանում չի լինի.

«Ցավալին այն է, որ Ամանորի գիշերը հանրապետությունում չեմ լինի: Հրավեր ունեմ Կանադայից, պետք է այդ գիշեր այնտեղ ելույթ ունենամ: Մի փոքր սրտնեղում եմ, որ ընտանիքիս հետ չեմ անցկացնի այդ օրը, սակայն հունվարի երկուսին արդեն կվերադառնամ ու տոնական օրերը կշարունակեմ անցկացնել ընտանիքիս հետ: Երբեք չէի պատկերացնի, որ այսպես կդասավորվեր ամեն ինչ, բայց փաստորեն ես էլ հայտնվեցի այդ իրավիճակում»,- ավարտեց երգչուհին:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced