Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հանրային սեկտորի պարտքը կաճի ավելի արագ, քան մասնավոր սեկտորի պարտքը

ECONOMICS
Արժույթի միջազգայի հիմնադրամը Հայաստանի վերաբերյալ 104 էջից բաղկացած զեկույց է հրապարակել:
 
 
Զեկույցում ԱՄՀ–ի տնօրենի տեղակալ Դևիդ Լիպտոնը նշել է, որ ՀՀ–ի վերաբերյալ հեռանկարը խրթին է, ուստի մակրոտնտեսական և ֆինանսական կայունությունն ապահովելու համար անհրաժեշտ է քաղաքական կայունություն, ինչպես նաև խթանել որպեսզի տնտեսական աճը լինի ներառական: Ակնկալվում է, որ 2016 թ. ֆիսկալ դեֆիցիտը կմեծանա:
 
 
«Այնուամենայնիվ, իշխանությունները շարունակում են հավատարիմ մնալ հարկաբյուջետային կոնսոլիդացմանը, որն ամրագրված է բյուջետային համակարգի մասին օրենքում՝ նպատակ ունենալով պարտքը պահել միջնաժամկետ հեռանկարում ՀՆԱ–ի 60%–ից ցածր մակարդակում:
 
 
Հարկային նոր օրենսգիրքը կապահովի կոնսոլիդացում, սակայն կարևոր է իրականացնել միջոցառումներ, որոնց միջոցով կվերահսկվի արտաքին ֆինանսավորմամբ կապիտալ ծախսերը և հետագայում կամրապնդի եկամուտների վարչարարությունը:
 
 
Անցած տարվա ընթացքում երկրի ԿԲ–ի վարած դրամավարկային քաղաքականությունն օգնեց նվազեցնել հիմնական տոկոսադրույքները և աջակցել բանկի վարկավորման վերականգնմանը: ԿԲ–ի նպատակը պետք է լինի ինֆլյացիան հասցնել 4 տոկոսի, միևնույն ժամանակ արտաքին ցնցումներին և ուժեղ մրցակցությանը դիմակայելու համար պահպանել փոխարժեքի ճկունություն:
 
 
Ներքին մրցակցության բարելավումը և կարգավորիչ ոլորտի բարեփոխումները առանցքային են մասնավոր հատվածի համար: Այս համատեքստում իշխանությունների կողմից նախատեսված տնտեսական մրցակցության պաշտպանության վերաբերյալ օրենքի փոփոխությունները կարևոր քայլ են»,–նշել է Լիպտոնը:
 
 
«Հեռանկար և ռիսկեր» խորագրի ներքո զեկույցում նշվում է, որ 2016 թ.–ին ակնկալվում է 2% տնտեսական աճ: Ակնկալվում է, որ տարեվերջին ինֆլյացիան կլինի բացասական, իսկ ներքին պահանջարկը՝ ցածր: Ֆիսկալ դեֆիցիտը կմեծանա և կկազմի ՀՆԱ–ի 6%–ը:
 
 
Կարճաժամկետ հեռանկարում ռիսկերը շարունակում են բարձր մնալ, թույլ արտաքին պայմանները՝ ցածր արտահանման և դրամական փոխանցումների նվազման միջոցով, կարող են էապես ազդել Հայաստանի տնտեսության վրա»: Զեկույցում նաև նշվում է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետը տեխնոկրատ է: Առաջին շաբաթների ընթացքում կաբինետը խորհրդարանին ներկայացրել է 2017 թ.–ին բյուջեն և սերտ աշխատել հարկային նոր օրենսգրքի անցկացման շուրջ: ԱՄՀ–ի զեկույցում նշվում է, որ պետական պարտքը կգերազանցի ՀՆԱ–ի 50%–ը և 2016 թ.–ին այն կկազմի 55%, որը կավելանա 2017–18 թթ.–ին: Հաջորդ տարի ֆիսկալ դեֆիցտը կկազմի ՀՆԱ–ի 2,8%–ը:
Արտահանման աճը 2016–ին և 2017 թ.–ին կդանդաղի, չնայած, ակնկալվում է, որ ոսկու նոր հանքավայրը, 2018 թ.–ից սկսած արտահանման ծավալի մեծացումն էապես կխթանի:
 
ՀՀ–ի արտաքին պարտքը ՀՆԱ հարաբերակցությամբ շարունակում է բարձր մնալ, սակայն միջնաժամկետ հեռանկարում այն կբարելավվի: Արտաքին պարտքը ՀՆԱ հարաբերակցությամբ 2015 թ.–ին 85% էր: Ակնկալվում է, որ բազային սցենարով այդ հարաբերակցությունը դանդաղ կերպով կբարձրանա 2016 և 2017 թթ.–ին մինչև 89,5%, իսկ մինչև 2021 թ.–ի վերջ այն կնվազի հասնելով 76%–ի:
 
 
Կանխատեսվում է, որ հանրային սեկտորի պարտքը կաճի ավելի արագ, քան մասնավոր սեկտորի պարտքը:
 
Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System