Yerevan, 17.February.2026,
00
:
00
BREAKING


Կուրիլյան կղզիները հաղթաթո՞ւղթ, թե գլորման վեմ

INTERNATIONAL NEWS
Վերջին երկու օրերին աշխարհի ուշադրությունը, Հալեպին զուգահեռ, հիմնականում դեպի Ճապոնիա էր ուղղված, ուր երկօրյա այցով ՌԴ նախագահ Վլ. Պուտինն էր ժամանել: Եվ թեպետ երեկ տեղի ունեցած համատեղ ասուլիսի ընթացքում կողմերը փորձեցին հարաբերությունները չպայմանավորել միայն Կուրիլյան կղզիներով՝ նշելով, թե կոնկրետացրել են համատեղ աշխատանքի պլանը, որով փոխհարաբերությունները կզարգացնեն տարբեր, այդ թվում՝ էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, ենթակառուցվածքների ոլորտներում, ակնհայտ էր, որ բոլորին ավելի շատ վիճելի Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի և Հաբոմայի ճակատագիրն էր հետաքրքրում, որ Երկրորդ համաշխարհայինից ի վեր՝ խնդրահարույց է և խաղաղության պայմանագրի կարոտ:
 
Ի դեպ, Պուտինը հրապարակավ ընդունեց հարցի կարգավորման անհրաժեշտությունը՝ հայտարարելով, թե պետք է վերջ դնել պատմական պինգ–պոնգին: Եվ դա ինչ–որ առումով հասկանալի է. նախ՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն իսկապես ընդգծված պատիվներով ու քաղաքավարությամբ ընդունեց Պուտինին՝ նրան հյուրընկալելով Աբեների կլանի նախնյաց բնօրրան Նագատոյում, ապա նաև՝ համագործակցության գայթակղիչ առաջարկներով հանդես եկավ, ինչն, իհարկե, կարող է փրկօղակ լինել պատժամիջոցներից թուլացած Ռուսաստանի համար:
 
Անշուշտ, դա չի նշանակում, որ վաղը իսկ Պուտինը Կուրիլյան կղզիները Ճապոնիային վերադարձնելու Խաղաղության պայմանագիր կկնքի այդ երկրի հետ: Բայց ակներև է, որ հարաբերությունների ջերմացման շրջան է սկսվել՝ ի տարբերություն 2013–ի, երբ Ղրիմի անեքսիայի պատճառով ու ԱՄՆ ջանքերով՝ Ճապոնիայի վարչապետը չեղյալ հայտարարեց փոխադարձ այցերը Ռուսաստան, ինչին երկուստեք կոշտ հայտարարություններ հետևեցին:
 
 
Արդյունքում, հատկապես ճապոնացիների հոգեցունց նամակներին ծանոթանալուց հետո, Պուտինը հենց տեղում թույլատրեց այդ մարդկանց՝ անարգել մուտք գործել իրենց նախնիների բնակավայրեր, այցելել նրանց շիրիմներին և ընդհանրապես անձնական բարեկամություն սկսել Կուրիլյան/հարավ–կուրիլյան օկրուգների հետ: Բայց թե ինչպես կհանգուցալուծվի բուն խնդիրը՝ սոսկ երկու կղզիների վերադարձով, ինչը դեռ 2004–ին էին ռուսները խոստացել և մերժվել, թե տարածքների ամբողջական վերադարձով, ինչն ուզում էր Ելցինն անել ժամանակին, պարզ չէ:
 
 
Այս պահին հայտնի է միայն այն, որ ռուսները ճապոնացիների հետ ստորագրել են մոտ 30 պայմանագրեր, որոնք, ինչպես վերևում նկատեցինք, ամենատարբեր ոլորտներում մոտ 15 մլրդ դոլար ճապոնական ներդրումներ են խոստանում ՌԴ–ին: Մյուս կողմից էլ՝ Պուտինն այցից առաջ հայտարարել էր, թե ինքը ոչինչ չի վաճառում: Ռուս–ամերիկյան փորձագետներն էլ նկատել էին, թե հարաբերությունների կարգավորումն ու ներդրումների հոսքը որքան Ռուսաստանին, նույնքան էլ Ճապոնիային են պետք, որն այդկերպ ոչ միայն նոր շուկաներ կգտնի, այլև կազատվի տագնապից, որ մի օր, հնարավոր է, հարևան Չինաստանն արգելափակի էներգակիրների ու հումքի իր միակ հաղորդակցային ուղին՝ Արևելաչինական ծովը:
 
 
Իսկապես. Չինաստանի հետ լարման ֆոնին կարելի է պատկերացնել, թե ինչ կպատահի, եթե ռուս–չինական՝ վերջերս հաճախացած համատեղ զորավարժություններն այլ ընթացք ստանան, վերածվեն ռազմավարական գործընկերության՝ արգելափակելով ծովային ուղիներն ու վերահսկելով Ճապոնիայի երկինքը: Այդ ժամանակ Կուրիլյան հարցի հետ միասին Ճապոնիան հարավում էլ Սենկակուկի խնդրի առաջ կկանգնի: Մի անգամ արդեն այդպես եղե՛լ է, և հիմա, թե պարզվի, որ ԱՄՆ–ն էլ այնտեղ է դիստանցիա պահպանելու հեռավոր Ասիայից, հնարավոր է, զիջողը Ճապոնիան լինի կամ ընտրվի հավասար կիսման տարբերակը: Միայն թե չպատահի այն, ինչից Ճապոնիան այդքան վախենում է:
AraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign