Իբրահիմովիչ. Գիտեինք, որ ավելի բարդ է լինելու, քան Քրիստալ Փելասի հետ խաղում
SPORT«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի՝ «Վեսթ Բրոմվիչի» հետ խաղից հետո կիսվել է իր տպավորություններով:
Հիշեցնենք, որ այդ խաղում շվեդ հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել, իսկ «կարմիր սատանաները» հաղթել են 2:0 հաշվով:
«Ամեն ինչ շատ լավ անցավ: Դժվար հանդիպում էր, սակայն մենք պատրաստ էինք դրան: Գիտեինք, որ ավելի դժվար կլինի, քան «Քրիստալ Փելասի» հետ խաղում:
Տղաները փայլուն աշխատանք կատարեցին: Հաղթեցինք թիմային խաղի շնորհիվ: Ինձ հրաշալի եմ զգում: Խաղավերջում մի փոքր հոգնածություն զգացի: Ամեն դեպքում, կարողացանք կարևոր երեք միավոր վաստակել»,- Զլատանի խոսքն է մեջբերում BBC-ն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



