13 մարդ է զոհվել Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի կործանման հետևանքով
SOCIETYՊապուա շրջանում կործանվել է Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերի C130 Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռը: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ կործանման հետևանքով զոհվել է ինքնաթիռում գտնվող 13 մարդ:
Օդանավը Տիմիկա քաղաքից ուղևորվում էր Վամենա: Նշանակման վայր հասնելիս ինքնաթիռը բախվել է լեռան: Նշվում է, որ կործանման պատճառը կարող էին լինել վատ եղանակային պայմանները:
Փրկարարական ծառայությունները հայտնաբերել են ինքնաթիռի կործանման վայրը, զոհվածների մարմինները տեղափոխվել են Վամենա:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



