Կասիլյասը խոսել է Ռեալից հեռանալու մասին
SPORTՊորտուգալական «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը, ով ավելի վաղ հանդես էր եկել Մադրիդի «Ռեալի» կազմում, գտնում է, որ «Արքայական ակումբից» հեռանալու որոշումը ճիշտ էր:
Կասիլյասը մադրիդյան ակումբում հանդես է եկել 1998-ից 2015 թվականների ընթացքում: «Հասկանում էի, որ իմ ժամանակ «Ռեալում» ավարտին է մոտենում: Թիմի ներսում տիրող մթնոլորտն այնքան էլ լավը չէր:
Ես շատ եմ մտածել ապագայի մասին: «Արքայական ակումբից» հեռանալու որոշումը լավագույնն էր: Ակումբից հեռանալու մասին մտքեր ունի դեռ 2014 թվականին, Չեմպիոնների լիգայի տիտղոսը նվաճելուց հետո», - Կասիլյասի խոսքն է փոխանցել «AS»-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



