Շրի Լանկայում ուխտավորների տեղափոխող միկրոավտոբուսի և մեկ այլ ավտոբուսի բախումից 10 ուխտավոր է զոհվել. կա առնվազն 20 տուժած
SOCIETYԴեկտեմբերի 18-ին Շրի Լանկայի հյուսիսում գտնվող Ջաֆնա թերակղզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 10 և վնասվածքներ ստացել ավելի քան 20 մարդ:
Indian 24 News-ի հաղորդմամբ` վթարը տեղի է ունեցել A9 մայրուղու վրա. ուխտավորներ տեղափոխող միկրոավտոբուսը բախվել է ուղևորատար ավտոբուսի հետ: Բոլոր մահացածները եղել են միկրոավտոբուսի ուղևորները: 17 մարդ աննշան վնասվածքներ է ստացել, ևս երեքը գտնվում են ծանր վիճակում:
Նշվում է, որ ոստիկանությունը սկսել է միջապեդի պատճառների հետաքննություն: Տեղական իրավապահ մարմինների ներկայացուցչի խոսքերով` տեղի ունեցած ՃՏՊ-ը դարձել է թերակղզու ամենախոշոր պատահարը վերջին ժամանակներում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



