Մեծ մրցանակ. Յանա Եգորյանի հաղթանակը
SPORTՌիոյի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, ռուսաստանցի Յանա Եգորյանը նվաճել է համաշխարհային Մեծ մրցանակի հերթական փուլի հաղթողի կոչումը: Մեքսիկայի Կանկուն քաղաքում անցկացված մրցաշարում Յանա Եգորյանը թրամարտի եզրափակիչում 15:11 հաշվով առավելության է հասել հունգարացի Աննա Մարտոնի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Ռիոյի Օլիմպիական խաղերի թրամարտի անհատական եւ թիմային մրցումների ոսկե մեդալները նվաճած Յանա Եգորյանն այս շաբաթ արժանացել է Ռուսաստանի սպորտի նախարարության «Ռուսաստանի հպարտություն» մրցանակին, որը տրվում է տարվա լավագույն մարզուհուն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



