Ավելորդ քաշի մասին մտքերը կարող են նպաստել ավելի շատ գիրանալուն
LIFEnews.am- գրում է.
Թվում է՝ ավելորդ քաշի մասին մշտական մտքերը խթանում են պահպանել լավ կազմվածքը: Սակայն բրիտանական Լիվերպուլի համալսարանի գիտնականները զգուշացնում են. դա կարող է ավելի շատ վնաս, քան օգուտ բերել:
Մասնագետները պարզել են, որ մարդիկ, ովքեր գիտեն իրենց մոտ ավելորդ քաշի կամ ճարպակալման առկայության մասին, լրացուցիչ կիլոգրամներ հավաքելու ավելի մեծ հնարավորություն ունեն:
Ըստ Kedem-ի, դա տեղի է ունենում այն պատճառով, որ իրենց գեր համարող մարդիկ հաճախ սթրես են ապրում եւ ձգտում են դրանից ազատվել անառողջ սննդի օգնությամբ, ինչն էլ հանգեցնում է կիլոգրամների ավելացմանը: Այս եզրահանգումը հաստատվել է 14 հազար մեծահասակների ուսումնասիրության արդյունքում:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



