Հորդանանում գրոհայինները պատանդներ են վերցրել Խաչակիրների ամրոցում
INTERNATIONAL NEWSԳրոհայինները, ովքեր թաքնվել են Հորդանանի հարավային Էլ-Կարակ քաղաքի միջնադարյան ամրոցում, պատանդներ են վերցրել։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։
Կիրակի անհայտ անձիք հարձակումների շարք են իրականացրել ուժայինների պարեկային խմբերի վրա և կրակ բացել քաղաքի ժանդամերիայի ուղղությամբ, որից հետո թաքնվել քաղաքի կենտրոնում գտնվող Խաչակիրների ամրոցում։
Զոհվել է կանադացի զբոսաշրջիկ, ով հայտնվել էր փոխհրաձգության կենտրոնում։ Բացի այդ, սպանվել են անվտանգության մարմինների 4 աշխատակիցներ։Իշխանությունները հայտնում են 22 վիրավորի մասին։
Թե քանի մարդ է պատանդ մնացել հարձակվողներին, դեռևս չի հաղորդվում։ Հայտնի չէ նաև՝ նրանց թվում կա՞ն զբոսաշրջիկներ թե՞ ոչ։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
4
Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



