Թոմաս Տուխել. Հաղթեցինք բնավորության շնորհիվ
SPORTԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է հաղթանակը ռուսական «Կրասնոդարի» նկատմամբ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի խաղում:
«Առաջին խաղակեսում մեր թիմի խաղից գոհ չեմ: Ընդմիջումից հետո սկսեցինք խաղալ ավելի ակտիվ եւ ուժի դիրքերից: Մենք այնքան էլ լավ չէինք շարժվում եւ կարողացանք հաղթել բնավորության շնորհիվ: «Կրասնոդարը» լավ թիմ է, որը 4:0 հաշվով հաղթել է Մոսկվայի «Դինամոյին», 2:0 հաշվով՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»: Լավ դրսեւորեց իրեն հաղթական գոլի հեղինակ Պարկ Չժու Հոն, որին ես միշտ կարող եմ վստահել»,- Տուխելի խոսքը մեջբերում է Ruhr Nachrichten-ը:
Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելի գլխավորած թիմը «Կրասնոդարին» հաղթել է 2:1 հաշվով, Մխիթարյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



