Իսակովի պողոտայում՝ ոստիկանության զորամասի մոտակայքում բախվել են 3 մեքենաներ. կա տուժած
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կենտրոն դեկտեմբերի 18-ին, ժամը 21.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ոստիկանության ներքին զորքերի զորամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ 31-10» մակնիշի 67 OC 777 պ/հ (վարորդ՝ Ա. Ա. 1996 թ. ծնված) «Mercedes» մակնիշի 22 DD 055 պ/հ (վարորդ՝ Գ. Ս. 1976 թ. ծնված) և «Միգ» տաքսի ծառայությանը պատկանող «Renault Logan» մակնիշի 197 OC 61 պ/հ (վարորդ՝ Ս. Գ. 1959 թ. ծնված) ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ս. Գ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աստղիկ ԲԿ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



