Գիտնականները նոր սկաֆանդր են ստեղծել Մարսի ապագա գաղութարարների համար
INTERNATIONAL NEWSԱմերիկացի գիտնականները նորարարական սկաֆանդր են ստեղծել, որով տիեզերագնացները կկարողանան Մարս ուղեւորվել: Հանդերձանքը շուրջ մեկ տարի փորձարկելու են Հավայան կղզիներում: Այս մասին գրում է Planet-today-ը:
Մասնագետների խոսքով՝ տիեզերագնացները կկարողանան այս սկաֆանդրով ոչ միայն Մարս հասնել, այլեւ Կարմիր մոլորակի վրա գտնվել՝ առանց առողջությանը վնաս հասցնելու:
Նման մեկ հանդերձանքի ստեղծման համար 1-2 մլն դոլար է անհրաժեշտ: Հիմա Ռոդ Այլենդից մասնագետները փորձում են նվազեցնել դրա արժեքը, սակայն չփոխելով դրա բնութագրերը:
Սկաֆանդրի նախատիպը մեկուսացման բարձր մակարդակ ունի, ինչի պատճառով այն օգտագործող անձնակազմը հոգեբանական հատուկ պատրաստվածություն պետք է անցնի:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



