Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսուա Օլանդի հետ
INTERNATIONAL NEWSԹուրքիաի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի իր գործընկերոջ` Ֆրանսուա Օլանդի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Երուսաղեմում Ալ-Աքսա մզկիթի մոտ տեղի ունեցած բախումների հարցը:
Էրդողանը հորդորել է միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել Իսրայելի գործողությունների դեմ: Օլանդը հայտնել է, որ կատարվածը իրեն ևս մտահոգում է և որ առաջարկվող հնարավոր լուծմանն ինքը ևս պատրաստ է աջակվել:
Երկու երկրի նախագահներն անդրադարձել են նաև սիրիացի փախստականների արտագաղթի խնդրին, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցերի:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



