Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


«Տղաներ, որ ելան մարտի». Նարեկ Մալխասյանն առաջին կրակոցից խոցել է հակառակորդի մեկ ուղղաթիռ

SOCIETY

«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախում ծառայած Նարեկ Մալխասյանին և նրա սխրանքի պատմությունը։ ՀՀ նախագահի հրամանագրով նա պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և ԼՂՀ նախագահի հրամանագրով՝ «Արիության համար» մեդալով։

 

Նարեկը Արարատի մարզի Բարձրաշեն գյուղից է։ Գինու-կոնյակի տեխնոլոգի մասնագիտություն է ովորում հայ-հունական պետական քոլեջում, չորրորդ կուրսում է։ Այս տարի ավարտում է։ Ներկա պահին զբաղվում է նաև աշխատանքի տեղավորվելու հետ կապված հարցերով։ 

Չնայած ստացած այս մասնագիտությանը՝  Նարեկն այլ նպատակները ունի։

«Ուզում եմ անցնել զինվորական ծառայության՝ սկզբում որպես պայմանագրային ծառայող։ Բայց նաև ցանկանում եմ շարունակել ուսումս, ստանալ բարձրագույն կրթություն։ Ուզում եմ ընդունվել Երևանի պետական համալսարան, երևի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ»,- ասում է նա։ 

Երբ խոսեցի երազանքների մասին՝ մեր պատմության հերոսն ասաց, որ աշխատում է ընդհանրապես ոչ թե երազել, այլ նպատակներ դնել իր առջև և իրականացնել դրանք։ 

Ազատ ժամանակը հիմնականում Նարեկն անցկացնում է ընկերների հետ, սիրում է ֆուտբոլ նայել, բայց խաղալ այնքան էլ չի սիրում։ Մինչև բանակ գնալը երեք տարի զբաղվել է բռնցքամարտով։ 

«Ինձ նաև շախմատն է հետաքրքրում, բայց, ցավոք, չեմ խաղում»։

Հարցազրույցի ընթացքում ես այնպիսի տպավորությություն ստացա, որ Նարեկը համեստ, հանգիստ անձնավորություն է։ Բայց, միևնույն ժամանակ, աչքերի մեջ ինչ-որ չարաճճիություն կար։ Եվ իր խոսքերից հասկացա, որ, կարծես թե, երկու դեպքում էլ չսխալվեցի։ 

«Բանակից գալուց հետո փոխվել եմ։ Մինչև բանակ գնալս ավելի տաքարյուն, կռվարար էի, երևի, ինչպես բոլոր տղաները։ Բայց, երբ բանակից վերադառնում ես, հատկապես, երբ այսպիսի դեպքերի՝ մարտական գործողությունների ես մասնակցում, կյանքին սկսում ես այլ աչքերով նայել, ուրիշ հետաքրքրություններ են ի հայտ գալիս։ Բոլորն էլ ասում են, որ շատ եմ փոխվել, և ես էլ եմ դա զգում»,-ասում է Նարեկը։

Նարեկը ծառայել է Ջրականում (Ջաբրայիլ), ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավ-արևելյան հատվածում։ Հարցին, արդյոք նա ուզո՞ւմ էր ծառայել, այսպես է պատասխանում. «Քանի որ մեր երկիրը գտնվում է այսպիսի տարածաշրջանում, բոլոր տղաներն էլ ուզած, թե չուզած, պիտի ծառայեն։ Բայց ես միշտ էլ մտածել եմ բանակ գնալու մասին։ Վիճակահանության ժամանակ, երբ վիճակ քաշեցի, թղթի վրա գրված էր՝ ծառայության վայրը ԼՂՀ։ Ղարաբաղում էլ նորից վիճակ քաշեցի, որպեսզի իմանամ, թե կոնկրետ որ զորամասում եմ ծառայելու։  Ջաբրայիլն ընկավ, և ես առաջին անգամ էի լսում այդ վայրի մասին։

Գնացի ու ծանոթացա զորամասին։ Դե, բնականաբար, երբ սկսեցի ծառայել, ընդհանրապես չէի մտածում, որ այդտեղ մարտական գործողություններ կլինեն՝ չնայած զորամասը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծին էր։ Ասեմ, որ կրակոցներ միշտ եղել են, բայց երբեք չէի մտածի, որ ամեն ինչ այդ աստիճանի կհասներ։ Մտածում էի, որ խաղաղ պայմաններում կզորացրվեի, և վերջ, բայց այդպես չեղավ...»։ 
Քառօրյա պատերազմում հակառակորդի ուղղաթիռը խոցելու մասին Նարեկը պատմեց. «Մեր հրամանատարը տեղեկացրեց, որ հակառակորդի տանկերի շարժ կա, հնարավոր է՝ մեզ վրա գան, բայց տանկի փոխ արեն ուղղաթիռ եկավ։ Ու հենց առաջին կրակոցից խփեցի այն»։ Նա այնքան թեթև և հանգիստ ասաց այս նախադասությունը, կարծես ընդամենը մի մրջյուն էր տրորել և ոչ թե մի ամբողջ ուղղաթիռ կործանել։ 

Հետո, շարունակելով խոսքը, մեր պատմության հերոսը մտովի վերադարձավ մինչև ապրիլի 1-ը և պատմեց դեպքերն ամենասկզբից. «Ապրիլի 1-ին բարձրացանք դիրքեր։ Ի դեպ, իմ ծննդյան օրն էր։ Այդ օրը շատ լավ անցավ։ Ապրիլի 2-ին հենց վաղ առավոտյան արդեն սկսվեցին կրակոցները, և դրանից հետո մեզ ասացին, որ կուտակումներ կան նրանց մոտ ու սպասվում են ակտիվ գործողություններ։

Հենց այդ օրն էլ ժամը 12-ին հակառակորդի ուղղաթիռն ուղղվեց մեր կողմը, և ես խոցեցի այն։ Այդ ընթացքում ոտքի բեկորային վերք ստացա։ Ապրիլի 4-ին ինձ իջեցրին հոսպիտալ։ Այնտեղից դուրս գրվեցի ապրիլի 29-ի ն ու նորից բարձրացա դիրքեր։ Դիրքերից իջա մայիսի 6-ին, երբ պետք է գնայինք նախագահի մոտ՝ պարգևատրման։ Մայիսի 13-ին ինձ արձակուրդ տրամադրեցին, որի ժամանակ քիթս վիրահատեցի, շնչառական խնդիրներ ունեի: Եվ հետո զորացրվեցի»։ 

Չնայած հակառակորդին զգալի վնաս է պատճառել՝ Նարեկն ասում է, թե չի մտածում, որ հերոս է ու չի սիրում, երբ իրեն այդպես են ներկայացնում։

 «Ես մտածում եմ, որ առաջնագծում կանգնած բոլոր տղաներն էլ հերոսներ են։ Պետք չէ որևէ մեկին առանձնացնել, որովհետև բոլորն էլ կանգնած են այնտեղ՝ պատրաստ իրենց կյանքի գնով պաշտպանելու հայրենիքը։ Մեկին, երկուսին, երեքին հաջողվել է ինչ-որ գործողություն կատարել, բայց բոլորն էլ պատրաստ են դրան ու մեկ վայրկյան անգամ չեն մտածի՝ այդ պահին իրենց կյանքը վտանգի մեջ է, թե ոչ։ Եթե այնտեղ են, նշանակում է կանեն իրենց գործ ը»,- վստահաբար ասում է Նարեկ Մալխասյանը։ Եվ իր խոսքն այսպես է ավարտում. «Աստված ինձ հետ է եղել, որ ես այսօր կամ։ Միայն նրա մեծ ուժն է, որ կարող է փրկել այդպիսի ծանր պայմաններում»։ 

Լիլիթ Դեմուրյան

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe