Yerevan, 08.December.2025,
00
:
00
BREAKING


Ի՞նչ հագուստով պետք է դիմավորեն Նոր տարին հորոսկոպի տարբեր նշանները

LIFE

Աստղագուշակները խորհուրդ են տալիս կարմիր Կարմիր աքաղաղի տարին դիմավորել վառ գույներով՝ կարմիր, դեղին, նարնջագույն և դրանց երանգներով։

Սակայն սա չի նշանակում, որ բոլոր նշանները պետք է կուրորեն հետևեն այս խորհրդին։

Ահա առաջարկներ հորոսկոպի յուրաքանչյուր նշանի համար։

Եվ միշտ հիշեք. աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում։

Խոյ

Այս կրակային նշանի ներկայացուցիչներին աստղերը խորհուրդ են տալիս Ամանորը դիմավորել կարմիր հագուստով։ Այս գույնը ձեր կողմ կգրավի հաջողություն և դրականապես կտրամադրի տարվա հովանավորին՝ Աքլորին։ Ցանկալի է, որ զգեստը լինի փակ և երկար։ Եթե չեք ցանկանում կրել զգեստ, ապա կարող եք միատոն կարմիր բլուզը համադրել դասական շալվարի հետ։ Հարկավոր է ընտրել մինիմալիստական ոճի աքսեսուարներ։ Նուրբ վզնոցը կամ ապարանջանը բավական է։

Ցուլ

Ցլերն այս տարի ազատված են գունավոր և փայլփլուն հագուստ հագնելու և տոնածառի տեսք ունենալու բեռից։ 2017-ի հովանավորը դեմ չի լինի, եթե դուք հագնեք ինչ-որ սպիտակ բան, օրինակ՝ վերկաշապիկ կամ անգամ սպիտակ կիսաշրջազգեստ։ Սակայն հիշեք, Ամանորին դուք պարտադիր պետք է կրեք մեծ և պսպղուն աքսեսուարներ՝ ականջօղեր, ապարանջան, մատանիներ։ Սանրվածքի հարցում առանձնապես չարչարվել հարկավոր չէ, կարող եք պարզապես ուղղել ձեր մազերը։

Երկվորյակներ

Գերակտիվ Երկվորյակներին խորհուրդ է տրվում ինչ-որ հարմարավետ բան հագնել։ Օրինակ՝ բլուզ+կիսաշրջազգեստ, վերնաշապիկ+ջինսեր կամ տաբատ։ Ինչ վերաբերում է գույներին, ապա կարող եք ընտրել կապույտ, մուգ կարմիր և անգամ վառ դեղին հագուստ։ Իսկ հասարակ տեսք չունենալու համար կարող եք ավելացնել ինչ-որ վառ դետալ, օրինակ՝ գեղեցիկ վզնոց, կամ էլ ներկել ձեր շուրթերը կարմիր գույնի։ Մի՛ վախեցեք էքսպերիմենտներ անել. 2017-ի հովանավորը կգնահատի ձեր փորձերը։

Խեցգետին

Խեցգետինները այս Ամանորին պետք է փայլեն այս բառերի ուղիղ իմաստով։ Շքեղ երեկոյան զգեստը՝ մուգ կապույտ, մուգ կարմիր կամ էլ ոսկեգույն գույնի, հենց այն է, ինչ ձեզ հարկավոր է։ Ջինսերի և գործած բլուզների մասին անհրաժեշտ է մոռանալ։ Խոշոր ականջօղեր, կոլյե կամ էլ օրիգինալ մատնահարդարում. այս ամենը շատ տեղին կլինեն։

Առյուծ

Թագավորական Առյուծներին այս տարի աստղերը խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ ավելի զուսպ հագուստներին և աքսեսուարներին։ Գլխավոր կարգախոսը՝ «ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ»։ Գունային գամմայի մեջ առանձնապես սահմանափակումներ չկան՝ կարմիր, մուգ կապույտ, արծաթագույն, մուգ կանաչ։ Իսկ այ շպարը կարող է լինել վառ և աչքի ընկնող։ Խորհուրդ է տրվում ընդգծել շուրթերն ու աչքերը։ Միայն թե հարկավոր է զգույշ լինել և չափը չանցնել, հակառակ դեպքում կշարժեք 2017-ի հովանավորի զայրույթը։ Սանրվածքի հարցում խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ ծավալուն լոկոններին։

Կույս

Նուրբ և ռոմանտիկ Կույսերին Նոր տարին թույլատրվում է դիմավորել բաց և նուրբ գունային երանգներով։ Իսկ աքսեսուարները պետք է լինեն վառ և աչքի ընկնող։ Աքաղաղին հաճոյացնելու համար շպարը և մատնահարդարումը պետք է լինեն նուրբ և քնքուշ։ Իսկ այ սանրվածքի հարցում կարող եք զարկ տալ ձեր երևակայությանը։

Կշեռք

Մշտապես տատանվող կշեռքներին խորհուրդ է տրվում Նոր տարին դիմավորել նուրբ գունային գամմայով՝ բաց կապույտ, մարմնագույն, բաց մանուշակագույն, բաց վարդագույն։ Աքսեսուարները հարկավոր է ընտրել նույն ոճի և գույների մեջ։ Կարող եք ամբողջացնել ձեր կերպարը նորաոճ կլատչով։

Կարիճ

Կարիճներին լայն հնարավորություններ է ընձեռվում կրեատիվ մոտեցում ցուցաբերելու համար։ Եթե ձեր կերպարի մեջ լինի ինչ-որ յուրահատուկ և անսպասելի դետալ, ապա 2017-ի հովանվորը պարզապես հիացած կլինի։ Փետուրներով մազակալ, մեծ մատանի. մտածեք, ընտրեք, կարևորը ոչ մի կերպ ձեզ մի՛ սահմանափակեք։ Աքլորը կգնահատի ձեր համարձակությունը։ Արեք այն, ինչ երբեք չեք արել։ Վարսահարդարման հարցում խորհուրդ է տրվում մի քանի մազափունջ վառ գույնի ներկել։

Աղեղնավոր

Աղեղնավորներին Ամանորին ամեն ինչ թույլատրելի է։ Փորձեք տպավորություն գործել. կիսաթափանցիկ շրջազգեստ կամ կիսաշրջազգեստ, կաշվե շալվար, վառ բլուզ, անգամ ճղած ջինսեր։ Աքսեսուարների հարցում նույնպես սահմանափակումներ չկան, սակայն աստղերը խորհուրդ են տալիս ընտրել մեկ վառ դետալ։ Կոշիկները պետք է լինեն հարմարավետ, որպեսզի կարողանաք անկաշկանդ պարել ողջ գիշեր։

Այծեղջյուր

Զուսպ Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում անել վառ շպար՝ սլաքներ, ստվերաներկեր, փայլեր։ Իսկ այ հագուստը պետք է լինի հանգիստ գունային գամմայի մեջ։ Հավերժական և դասական փոքրիկ սև զգեստը հիանալի ընտրություն կլինի։ Մեծ ուշադրություն դարձրեք աքսեսուարներին։ Ընտրեք մեկ մատանի կամ էլ գեղեցիկ և աչքի ընկնող ապարանջան։

Ջրհոս

Ջրհոսներին աստղերը խորհուրդ են տալիս ընտրել ինչ-որ էլեգանտ բան՝ ժանյակավոր բլուզ, զգեստ կամ կիսաշրջազգեստ։ Արժե կրել նուրբ վզնոց։ Մատնահարդարումը կարող է լինել վառ՝ կարմիր, գինեգույն, մանուշակագույն, գունավոր ֆրենչ։ Մազերը կարելի է հավաքել, պոչ կապել կամ հյուսել։

Ձկներ

Ձկներին խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ փայլփլուն կտորներին։ Աքսեսուարները պետք է լինեն զուսպ, որպեսզի տեսքը վուլգար չլինի։ Փորձեք գայթակղիչ սանրվածք անել. 2017-ի հովանավորը գոհ կլինի։

IDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectAn unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Designer Jacob Meyer Presents His Masterpieces at the ONE&ONLY Antigravity Theatre in The Dvin HotelA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant InternationalSTEM Acceleration Award 2025 Held with Idram’s SupportSolar Power is Generated in Kechut Community Through the Efforts of Ucom and SunChild Idram Announces Partnership with WeChat PayAraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solutions for NatureSpeed-Mentoring Event Accelerates Green Innovations within the Ucom Fellowship Program Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube InvestIdram Junior Participants Receive Prizes: The First Junius Financial Literacy Competition ConcludesLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation5,312,038 AMD for “Symphonic Forest”: the November beneficiary is AI4Biodiversity: AI Solutions for Nature, a national hackathon