Թիվ 26 երթուղու ավտոբուսում դրամապանակ գողացած տղամադը կամավոր ներկայացել է ոստիկանություն
SOCIETYՈստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1963 թ. ծնված Կարո Մ.-ն և հայտնել, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 8.30-ին, Գայի պողոտայում, թիվ 26 երթուղու ավտոբուսի սրահում, մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է նույնականացման քարտ, ուսանողական տոմս և բանալիներ:
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դրամապանակը պատկանում է 1998 թ. ծնված Սիրանուշ Չ.-ին, որը հրավիրվել է բաժին:
Կատարվում է հետաքննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



