Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Շնորհակալ եմ Աստծուն, կյանքին, որ այսօր կարող եմ կոչվել մայր. Հասմիկ Կարապետյանը դուրս գրվեց հիվանդանոցից (Լուսանկարներ)

PHOTO

Armday.am-ը գրում է.

Ինչպես արդեն հայտնել էինք՝ դեկտեմբերի 15-ին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել երգչուհի ՀասմիկԿարապետյանի առաջնեկը: Աղջնակին կոչել են Տաթև: Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Հասմիկն ու փոքրիկը դուրս գրվեցին բժշկական կենտրոնից։ Մինչ տուն ուղևորվելը՝ եչգչուհին հանդիպեց լրագրողներին ու պատմեց իր զգացողությունների մասին։ 

Ներկայացնում ենք Armday.am-ի զրույցը Հասմիկ Կարապետյանի հետ։

-Հասմի՛կ, ինչ է փոխվել մայրանալուց հետո, կպատմեք՝ ինչ զգացիք, երբ առաջին անգամ տեսաք Ձեր փոքրիկին։

-Ես չեմ կարող խոսքերով արտահայտել այն, ինչ զգացել եմ այն վայրկյանին, երբ առաջին անգամ իմ փոքրիկիկն տեսա: Խոսքերով չի կարելի բացատրել, թե ինչ ես զգում այդ պահին։ Միայն մի բան կարող եմ ասել, որ այս զգացողությունը անհամեմատելի է  այս աշխարհի երեսին այլ զգացողության հետ՝ նամանավանդ, երբ երկար սպասված է բալիկը։ Շատ լավիկն է։ Բոլոր աղջիկներին և կանանց ի սրտե մաղթում եմ սա: Եվ անչափ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ՝ բժիշկին Անդրանիկ Էդուարդովիչին, որովհետև իր շնորհիվ ես և Շանթը դարձանք ծնողներ բավականին հեշտ և հաճելի ընթացքով։ Ես սա հրաշք եմ համարում, շատ թեթև հղիություն եմ անցկացրել։ Իմ բալիկն այնքան հանգիստ, պաշտպանող է եղել իմ հանդեպ, որ ոչ մի նեղություն չի տվել այդ 9 ամսվա ընթացքում: Տաթևս եկավ, և մենք շատ ուրախ ենք, որ դուստր ենք ունեցել: Ես այդ 9 ամսվա ընթացքում, երբ նա դեռ իմ սրտի տակ էր, անընդհատ դաշնամուր էի նվագում իր համար և հայկական ժողովրդական երգեր երգում, որպեսզի նա այդ շունչը զգա։  Երբ ես վերակենդանացման բաժնում էի (կեսարյան հատմամբ է բալիկս ծնվել), և նրան բերեցին ինձ մոտ, նա արդեն իմ ձայնը ճանաչում էր։ Երբ նրան բերեցին, երկու օրեկան էր, դրեցին ուսիս, ես ասացի՝ Տաթև՜, անմիջապես նայեց ինձ վրա: Երեխաները այդ տարիքում ընդհանրապես չեն էլ հասկանում ուր նայեն, չեն կարողանում մի կետի նայել, իսկ նա գլուխը շրջեց և նայեց ուղիղ աչքերիս մեջ։ Ես ապշած էի մնացել։ Չեմ կարող ուղղակի խոսել այդ մասին, դա պետք է զգալ։ Կարծում եմ՝  մայրությունն ամենավեհ,  ամենասուրբ, ամենաբարձր զգացողությունն է, աստվածային է։  Այս աշխարհում կան մարդիկ, որոնց դու հանդիպում ես ոչ պատահական։ Այստեղ արդեն գործում է,  ըստ իս, նախախնմանությունը, որովհետև ես կարող էի շատ ավելի շուտ հանդիպել իմ բժշկին՝ Անդրանիկ Էդուարդովիչին և շատ ավելի շուտ հայտնվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, բայց համոզվել եմ մի շատ կարևոր բանում՝ ամեն ինչ իր ժամանակին է լինում։ Ես հիմա պատրաստ եմ կոչվելու մայր։ Մինչ այս ժամանակը չէր։

 Որքան էլ տարօրինակ թվա բոլորին, ես ինքս դեռ երեխա էի՝ թե՛ իմ ներիքինով, թե՛ իմ ուղեղով, ես չէի գիտակցում դեռ ինչ ասել է մայրություն, հիմա ես պատրաստ եմ:  Մայրության  թույլ կողմերից եթե խոսեմ, ապա դու այնքան անպաշտպան ես քեզ զգում քո այդ փոքրիկ հրաշքի առջև, որ ուզում ես ամեն ինչ իրեն տալ, շատ ուժեղ լինել ու դրանից սկսում ես լաց լինել։  Առաջին օրերին, երբ նայում էի փոքրիկիս, ասում էի՝ Տեր Աստված, ես ինչքան հիմա պիտի ուժեղանամ, որ այս իմ 2 կգ 400 գր հրաշքին պաշտպանեմ: Տաթևը աստվածատուր բալիկ է, այնպես չէ, որ իմ դուստրն է դրա համար եմ ասում, կա մի բամ, որ ես զգացել եմ հենց սկզբից․ ով նրան տեսնում է, առաջին հայացքից հալչում է, դեռ չի եղել այդպիսի մեկը, որ ինձ չասի այդ մասին։ Չեմ ուզում, իհարկե, շատ սնահավատ թվալ, բայց չեմ սիրում այս թեման դարձնել PR, Facebook-ում, կամ որևէ այլ կայքում նկարներ տեղադրել , որովհետև կարծում եմ, որ դա շատ խիստ անձնական է։ Երբ բալիկս մի քիչ կմեծանա, այդ ժամանակ ամսագրերում կամ որևէ այլ վայրում կարող են  տեսնել նրան, այդ առումով խնդրում եմ, որ ինձ ներեն բոլորը։ Շնորհակալ եմ հայ ազգին, որովհետև այդ օրը կարծես Երևանում և  ամբողջ Հայաստանում տոն էր, ես չգիտեի, որ այսքան քանակության մարդ սպասում է իմ բալիկի ծննդին:

-Տաթևը սպասված բալիկ է, վստահ եմ, որ արդեն շատ երազանքներ ու նպատակներ ունեք նրա հետ կապված, ինչի մասին եք ամենից շատ երազում։

-Ես ուզում եմ, որ Տաթևը լինի ուժեղ աղջիկ։ Ես  ուզում եմ, որ նա լինի կայուն, հավասարակշռված։ Ուզում եմ, որ պատրաստ լինի դիմակայելու կյանքի բոլոր խոչընդոտներին,  հորդուրբորդներին։ Այդքան չեմ հավատում աստղագիտությանը, բայց  միշտ իմ մեջ ասում էի՝ հանկարծ իմ աղջիկը խեցգետնտի նշանի տակ չծնվի, ուզում էր, որ կրակի տարերքին պատկանի, իսկ աղեղնավորը հենց կրակի նշան է։  Քույրս աղեղնավոր է, կարող եմ վստահ ասել, որ այդ կանայք ավելի նպատակասլաց, կողմնորոշվող, հավասարակշռված և պրակտիկ մարդիկ են: Իմ տարերքը ջուրն է, իմ էմոցիաներն ինձ շատ են խանգարում առ այսօր։  Ես ուզում եմ, որ աղջիկս իր տեղը գտնի այս կյանքում։ Ուզում եմ, որ միշտ բարի և անկեղծ մարդկանցով  շրջապատված լինի։ Ես և  Շանթը դրա համար ամեն ինչ կանենք: Պիտի տեսնեք հայրիկին, նա ոչ մի վայրկյանով չի ուզում հեռանալ իր դստրիկի կողքից, արդեն ինձանից շատ է սիրում, ինչի համար շատ ուրախ եմ: Չի թողնում, որ ես մայրական պարտականություններս կատարեմ՝ կերակրելը, գրկելը, ամեն ինչ ինքն է ուզում անել։ Նույնիսկ խանգարում է, չի  թողնում քնի, որ միշտ իր գրկին լինի (ժպտում է): Այնպես անհագուրդ է սիրում, նույնիկ շնչառությունն է կտրվում, ինչի համար ես շատ ուրախ եմ և վախեցած մի քիչ, որովհետև երբ Տաթևը մեծանա, տա Աստված՝ գեղեցկուհի լինի և ինչ-որ տղաներ սկսեն հայտնվել իր կողքին, ես արդեն պատկերացնում եմ, ինչ է  կատարվելու․․․ և թող կատարվի, այո՛, թող հենց այդպես էլ իմանանան հիմիկվանից (ծիծաղում է): Առաջ չանցնելով՝ կուզենամ,  ամուսնուս երկրորդ զավակ էլ պարգևեմ, տա Աստված, որ դա լինի  Անդրանիկ Էդուարդովիչի հովանու ներքո։  Ես իմ կյանքում այս տեսակի մարդ չէի հանդիպել՝ ազնվորեն եմ ասում։ Բժիշկ լինելը ուղղակի խոսքեր չեն, բժիշկը առաքելություն է, որը ամեն մեկին հասու չէ։ Անդրանիկ Էդուարդովիչը Աստծու կողմից տրված բժիշկ է։ Ուզում եմ շնորհակալությունս հայտնել նաև «Շենգավիթ» բժշկական կենտրոնին գերազանց ուշադրության և վերաբերմումքի համար։ Զգում էի, որ սիրված եմ, վստահ եմ, որ եթե ես չլինեի, այլ մեկ որիշը, նույն վերաբերմունքը կլիներ։ Այստեղ աշխատում են սրտացավ, ուշադիր մարդիկ։ Աստծուն, կյանքին շնորհակալ եմ, որ այսօր կարող եմ կոչվել մայր և ունեմ այդ իրավունքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns