Օբամաների 5.3 մլն դոլարանոց առաձնատունը վերանորոգվում է նախագահի ընտանիքի նորամուտին ընդառաջ (լուսանկարներ)
PHOTOԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման հունվարի 20-ին իր պարտականություններն ու լիազորություները պաշտոնապես կհանձնի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին ու ընտանիքի հետ կլքի Սպիտակ տունը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Օբաման կնոջ ու 2 դուստրերի հետ շարունակելու է ապրել Վաշինգտոնում, սական Սպիտակ տան փոխարեն` 5.3 մլն դոլար արժողությամբ առաձնատանը, որը, ի դեպ, արդեն վերանորգվում է Օբամաների նորմուտին ընդառաջ:
Բրիտանական աղբյուրը մանրամասնում է, որ վերանորգման աշխատանքների շրջանակում կատարելագործվում է առաձնատան անվատնգության համակարգը, ինչպես նաև ավելացվում է 2 աշխատասենյակ:
Հայտնի է, որ նախագահական ընտանիքը Վաշինգտոնում մնալու որոշումը կայացրել է այն պարզ պատճառով, որ նրանց կրտսեր դուստրը՝ 15-ամյա Սաշան, պետք է ավարտի Sidwell Friends School ավագ դպրոցը:
Նշվում է, որ առաձնատունը, որտեղ տեղափոխվելու են Օբամաները, կառուցվել է 1928թ., ունի 9 ննջասենյակ, 8 լոգասենյակ ու հարմարավետ կյանքի համար բոլոր պայմանները: