Մըրայա Քերիին կրկին տեսել են նոր սիրեկանի հետ
LIFEՄըրայա Քերիին Նյու Յորքում կրկին տեսել են նոր սիրեկանի՝ 33-ամյա պարող Բրայան Տանակայի հետ:

46-ամյա երգչուհուն «բռնացրել» են խորը դեկոլտեով զգեստով:

Հիշեցնենք, որ Քերին, որը վերջերս բաժանվեց ավստրալացի միլիարդատեր Ջեյմս Փեքերից (վերջինը երգչուհուն մեղադրում է դավաճանության մեջ), Նյու Յորքում հանդես է գալիս «All I Want For Christmas Is You» համերգաշարով:
Եվ մինչ զույգը փորձում է հեռու մնալ պապարացիներից, ներքին աղբյուրները մեկնաբանել են նրանց սիրավեպը:
«Մըրայան չի մտածում Փեքերի հետ բաժանման մասին: Նա սիրահարված է Բրայանին, նրանք սիրավեպ ունեն, բայց առայժմ չեն ուզում խոսել այս մասին»,- հայտնել են պարբերականի ներքին աղբյուրները:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AKM-GSI-ի
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



