Արսեն Գրիգորյան.«Շատ եմ ափսոսում, որ այդ օրը նրա կողքին չէի»
PHOTOԱրսեն Գրիգորյանն ինչպես որդու լույս աշխարհ գալիս, այնպես էլ այս տարեդարձին նրանից հեռու է եղել.«Վահեն Ֆրանսիայում է ծնվել, այդ օրը ես Հայաստանում էի, այժմ նա հայրենիքում է, իսկ ես՝ Միացյալ Նահանգներում»,- BRAVO.am-ին ասել է երգիչը եւ հավելել.«Երեխաների հետ կապված բոլոր հարցերով կինս՝ Ջուլիետտան, է զբաղվում, ես միայն ֆինանսական կողմն եմ ապահովում: Այդ օրը նա գեղեցիկ տորթ ու քաղցրավենիք է տարել մանկապարտեզ: Ես նկարներով եմ հետեւում, երեւում է՝ տղայիս տրամադրությունը շատ բարձր է եղել: Շատ եմ ափսոսում, որ այդ օրը նրա կողքին չէի, բայց, ավաղ, հանգամանքներն այդպես դասավորվեցին: Ֆրանսիայից տատիկը նրան Սարդ-մարդու հագուստն է ուղարկել, ինձնից էլ սիրելի մուլտհերոսի կոշիկներն է ուզել»:


Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



